«Համատարած ախտահանում, պոլիկլինիկաների արտակարգ պատրաստություն. շատ աշխատանք ունենք անելու»
Բլոգոսֆերա
Երևանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Քիչ առաջ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ Մարությանը ճիշտ է արձակուրդի մեջ է, սակայն երկրից չի բացակայում:
Ուրախ եմ, որ քաղաքապետը հեռու չէ և կարող է րոպե առաջ վերադառնալ արձակուրդից և կատարել Երևանի ՏԻՄ օրենքի 62-րդ հոդվածի լիազորությունները, այն է ապահովել համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը:
Արձակուրդից վերադառնալուն պես պատրաստ եմ հանդիպել քաղաքապետին և քննարկել հատուկ ռեժիմի պայմանները:
Համատարած ախտահանում, պոլիկլինիկաների արտակարգ պատրաստություն, քաղաքապետարանում հատուկ ռեժմի սահմանում և այլն... շատ աշխատանք ունենք անելու»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)