ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) «ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում. ՓՊ նախագահ

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.

«Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը:

Միևնույն ժամանակ դեմ եմ լինելու այն նախագծերին, որոնք կարող են չարաշահումների, «զոհերին» ընտրելու կամայականության կամ ներդրումները վտանգելու հիմքեր ստեղծել:

Ցավոք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրինագիծ) վտանգավոր թերություններ է պարունակում:

Մի քանիսին փորձեմ անդրադառնալ:

Ինչպես գիտեք՝

- Օրինագիծը կիրառվելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ.

- դատարանը ղեկավարվելու է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածով.

- եթե իրավասու մարմինը դատարանում ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրավասու մարմնին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, ապա այդ գույքը բռնագանձվում է հօգուտ պետության.

- գույքը ենթակա է բռնագանձման, եթե գերազանցում է քսանհինգ միլիոն ՀՀ դրամը:

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

1.Օրինագծով «փոխկապակցված անձ» է հանդիսանում նաև ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք:

Ստացվում է, որ եթե անձը, օրինակ 2000 թվականին անշարժ գույք է ձեռք բերել նախկին պաշտոնյայից կամ նրա հետ փոխկապակցված անձից և ձեռքբերման արժեքը պայմանագրում էականորեն ցածր է նշվել, ապա նա համարվելու է փոխկապակցված անձ այդ նախկին պաշտոնյայի հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով:

2.Օրինագծով՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.

1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և

2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:

Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի անշարժ գույք է ձեռք բերել մի անձից (որը նախկին պաշտոնյա է կամ նրա հետ փոխկապակցված անձ), բայց չի իմացել կամ չէր կարող իմանալ այդ գույքի ապօրինի լինելու մասին, և եթե գույքի արժեքն ամբողջությամբ ճիշտ արտացոլվել է պայմանագրում, ապա միևնույն է, գնորդ քաղաքացին պետք է ապացուցի, որ իր կողմից վճարված գումարն օրինական է: Եթե չապացուցեց, ապա գույքը նրանից կբռնագանձվի:

Օրինագիծը նշում է նաև, որ բացառությամբ վերոհիշյալ անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ:
............................................................
Ամփոփելով վերոգրյալը կարծում եմ, որ այս Օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում արտագնա աշխատանքում գտնվող մեր հայրենակիցները կամ որոշ ներդրողներ չեն կարողանալու ապացուցել իրենց գումարների ստացման օրինական աղբյուրները (90-ական թվականների համար գրեթե անհնար է լինելու ձեռք բերման աղբյուրի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը):

Լուրջ խնդիրներ են ունենալու նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք այդպիսի գույքերի գրավադրմամբ վարկեր են տրամադրել:

Օրինագծի մյուս թերություններին ապագայում կանդրադառնամ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից
Ամենադիտված