Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներ Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության 

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Բաբկեն Թունյան

Բլոգոսֆերա

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը մասնավորապես գրել է. «Որոշ մարդիկ առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Նախանձելի հետևողականությամբ հրապարակային հայտարարում են, որ դրամը կտրուկ արժեզրկվելու է, ու խորհուրդ են տալիս դոլար գնել։

Սա ոչ այլ ինչ է, քան վնասարարություն։ Որոշ մարդկանց դեպքում համոզված եմ, որ նպատակը խուճապ ստեղծելն է, որ մարդիկ նետվեն դոլար գնելու, ստեղծվի արհեստական դեֆիցիտ, դոլարը թանկանա, դժգոհություններ հասունանան, ու իրենք իշխանություններին քննադատելու առիթ ունենան։

Նման մի իրավիճակի միջով մենք անցել ենք 2014 թվականի դեկտեմբերին։

Այդ մարդկանց չեմ ասում՝ մի արեք նման բան, որովհետև իմաստ չունի. իրենք անում են դա գիտակցված ու անելու են։

Ես դիմում եմ մեր հայրենակիցներին և խնդրում ամեն ինֆորմացիայի հավատալուց առաջ՝ փորձել վերլուծել՝ ո՞վ է դա տարածում և ինչ նպատակով։

Անկեղծ ասում եմ՝ դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։

Այնպես որ, եթե ուզում եք, որ դրամն արժերկվի, կարող եք այս գրառումը կարդալուց հետո վեր կենալ, գնալ մոտակա փոխանակման կետն ու ձեր ձեռքի տակ եղած դրամը փոխարկեք դոլարի կամ եվրոյի։

Ձեր որոշելիքն է։ Ես անձամբ նախընտրում եմ իմ համեստ դրամական միջոցները թողնել ՀՀ դրամով, և «չենջ» գնալու ժամանակն օգտագործել ավելի կարևոր կամ ավելի հաճելի բանով զբաղվելու համար 

Ասեմ նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկը ունի բավարար ռեսուրսներ փոխարժեքի տատանումները վերահսկողության տակ պահելու համար, ՀՀ միջազգային պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են (պարզ ասած՝ լիքը արտարժույթ կա)։

ԿԲ-ում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, որոնք կարողացան հաղթահարել 2014-ի դեկտեմբերի շոկը, և որոնք կարողացան այնպես անել, որ հեղափոխության արդյունքում փոխարժեքային ցնցումներ չեղան։

Մնացածը դատողությունները թողնում եմ ձեզ։

UPDATE: Ի դեպ, այսօր փոխարժեքը կայունացել է՝ առանց ԿԲ-ի կողմից ինտերվենցիայի (առանց դոլար վաճառելու): Իսկ դա շատ ուրախալի փաստ է, ինչը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները սթափ են դատում ու խուճապի չեն մատնվում )

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց
Ամենադիտված