Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներ Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության 

Ավինյանի հրճվանքը. մոտ 57 հազար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածները և 1698 նորաթուխ քաղաքացիները. քաղաքագետ

Բլոգոսֆերա

Տիգրան Ավինյանը լավ կլինի ոգեշնչվի եւ լրացուցիչ ուժ գործադրի, որ մեր քաղաքացիները մասսայաբար չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, որն այժմ էլ շարունակվում է ահագնացող տեմպերով, եւ չզարմացնի հանրությանը նրանով, որ շատ հպարտացել է այդ 1698 մարդու Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու փաստով...։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ավինյանի հրճվանքը. մոտ 57 հազար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածները եւ 1698 նորաթուխ քաղաքացիները

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր facebook-յան էջում տեղեկացրել է, որ առաջարկություն է ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս ՀՀ քաղաքացիություն շնորհի 1698 անձի... Պարոն Ավինյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը եւ մտածելով, որ գործ ունի անգրագետ ընթերցողի հետ, իր հպարտությունն է հայտնում, որ այդ քանակությամբ մարդ է ցանկացել դառնալ ՀՀ քաղաքացի եւ դա, ըստ Ավինյանի՝ " ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը"...

Նախ, հետաքրքիր է, թե այս 1698 մարդը ի՞նչ ժամանակահատվածում են դիմել, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, ո՞ր երկրների քաղաքացիներ են եւ նրանցից որքա՞նն են հայ... Այս հարցերի պատասխանները շատ կարեւոր են, որոնց պարոն Ավինյանը, հազմոզված եմ, միտումնավոր չի անդրադարձել...

Իսկ հիմա կարեւորի մասին... Հետաքրքիր է, այս թիվը հրապարակելուց արդար քաղաքական գործիչն անպայման պետք է համեմատականներ տաներ եւ հրապարակեր, թե այդ նույն ընթացքում որքան ՀՀ քաղաքացի է հրաժարվել մեր երկրի քաղաքացիությունից եւ ինչ քայլեր են ձեռնարկում Փաշինյանն ու իր իշխանությունը այդ գործընթացը մեղմելու նպատակով...

Քանի որ պարոն Ավինյանը դրան չի անդրադարձել, ապա ես կներկայացնեմ եւ կվերլուծեմ այն աղետալի տվյալները, թե այսպես կոչված "Թավշյա հեղափոխությունից" հետո որքան հայաստանցի է հրաժարվել "հպարտ" քաղաքացիությունից...

2019 թ-ի նոյեմբերի վերջին ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվեց Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ "Ռոսստատ"-ի տվյալները, ըստ որոնց, 2019 թ-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել եւ ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի... Հիշեցնեմ, որ 2017 թ-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել 25 հազար 144 ՀՀ քաղաքացի, իսկ 2018 թ-ին՝ 27 հազար 100-ը... Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով` կարելի է հավելել, որ մինչեւ 2019 թ-ի վերջը ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը կազմել է մոտ 23 հազար մարդ... Եթե այս թվին գումարենք վերջին երկու տարում "գրին քարտով" համապատասխանաբար 1669 եւ 2844 ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների կողմից այլ երկրների քաղաքացիություն ընդունելը, ապա կստացվի բավականին պատկառելի թիվ, որը աղետալի է մեր երկրի համար...

Ի դեպ, 1698 անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու փաստով հրճվող Տիգրան Ավինյանը լավ կլիներ իր գրառման մեջ նաեւ անդրադառնար ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած այն տվյալներին, ըստ որոնց, 2018 թ-ին ընդհանուր առմամբ ԱՄՆ մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները... Սա 40 հազարով ավելի է, քան 2017 թ-ին...

Տիգրան Ավինյանը լավ կլինի ոգեշնչվի եւ լրացուցիչ ուժ գործադրի, որ մեր քաղաքացիները մասսայաբար չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, որն այժմ էլ շարունակվում է ահագնացող տեմպերով, եւ չզարմացնի հանրությանը նրանով, որ շատ հպարտացել է այդ 1698 մարդու Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու փաստով...

Համոզված եմ, եթե մենք տասնյակ հազարավոր "որակյալ" քաղաքացիներ ենք արտահանում ՌԴ, ԱՄՆ, ԵՄ եւ այլ երկրներ, ապա ներմուծվածների մեծ մասը "անորակ" են...

Հ.Գ. Շատերը հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո կտրուկ կնվազեն արտագաղթի տեմպերը, սակայն վերը նշված թվերն ապացուցում են, որ արտագաղթը Հայաստանից ոչ միայն չի պակասել, այլեւ աճել է... Իսկ պարոն Ավինյանն անտեսելով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է, ըստ պրիմիտիվ հաշվարկների, մոտ 57 հազար մարդ, ուրախանում եւ հպարտանում է ՀՀ 1698 նորաթուխ քաղաքացիություն ձեռք բերածներով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց
Ամենադիտված