Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է․ նիստը չի կայացել
Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսերի գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չի կայացել։ Դատարանից փոխանցել են, որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։
Մարտի 17-ին պետք է քննարկվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Քոչարյանի փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու