«Շիրակի» բժիշկն օգնում է «Golden Palace»-ում մեկուսացածներին
Սպորտ
Գյումրիի «Շիրակը» հայտնում է, որ ակումբի բժիշկն այս օրերին օգնություն է ցույց տալիս կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով Ծաղկաձորում մեկուսացածներին։
«Ծանոթացեք․ Գրիգոր Սարգսյանը մեր ակումբի բժիշկն է։ Նա հանդիպումների ժամանակ օգնում է ֆուտբոլիստներին մնալ տոկուն: Իսկ այս դժվար օրերին նա գտնվում է Ծաղկաձորի «Golden Palace հյուրանցում», որտեղ օգնում է մեր հայրենակիցներին՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ:
Ճանաչենք մեր հերոսներին: «Շիրակ» ՖԱ-ը շնորհակալություն է հայտնում բոլոր բժիշկներին և տարբեր ոլորտների աշխատակիցներին, ովքեր այս դժվար պահին անում են ամեն հնարավոր բան:
Առողջ եղեք ու մնացեք տանը»,- նշվում է «Շիրակի» հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)