Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ Կալլաս Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե Իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) 

Հետախուզում է հայտարարվել ՀՀ ֆինանսների նախարարության վարչություններից մեկի նախկին պետի նկատմամբ. ԱԱԾ

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած եւ քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։

ԱԱԾ-ից հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու անձնական եւ խմբային շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված՝ հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։

Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես  շինարարական գիպս, նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։

Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետեւանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության եւ հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները եւ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել  է նյութական վնաս եւ առաջացել են ծանր հետեւանքներ։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռեւս 2018 թ. սեպտեմբերին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու  եւ այլ հանցադեպերին նրա առնչությունը պարզելու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԲոլորը պետք է միասնական լինեն՝ գժից մինչև վարչապետ. քաղաքացին՝ անկախության մարտահրավերների մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»
Ամենադիտված