Պարետը ցուցում է տվել 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ
Հասարակություն
Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես.
կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց։
ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ