Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմաններում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա և աղջիկ։ Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։
Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երևանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նրանք խոստովանական բացատրություն են տվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է