ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին պահպանել հարկային կարգապահությունը
Հասարակություն
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)