«Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը. Աննա Հակոբյան
Հասարակություն
Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։
«Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները»,- ասվում է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ