Բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով արդեն սկսել են հեռավար ուսուցումը. նախարար
Հասարակություն
Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիտորինգ կիրականացնի:
Ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում, եթե ձեռքի տակ եղած գործիքները կիրառվեն, արդյունք է տալու և ապահովվելու է ուսումնական պրոցեսի անընդհատությունը: Ու բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով արդեն հանձն են առել և սկսել են իրականացնել հեռավար ուսուցումը: Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու: Եվ առաջիկա օրերին բուհերում իրականացվող գործընթացի մոնիտորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացների ամբողջականությունը»,-ասաց Հարությունյանը:
Նախարարը նկատել է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների առումով մեծ ոգևորություն կա: Դեռ առանց նախարարության միջամտության արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները` կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար: Հարությունյանը ողջունեց այդ մասնագետներին, կազմակերպիչներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)