Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործն ուղարկվեց դատարան
Իրավունք
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա ավագանու անդամներից մեկի կնոջն օրենքի խախտմամբ, առանց բարձրագույն կրթության նշանակել է նախ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, ապա նաեւ «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)