Շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում. Գեղարքունիքի մարզպետ
Բլոգոսֆերա
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ եւ այցելուներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`
- օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,
- կրե՛լ ձեռնոց եւ դիմակ,
- խուսափե՛լ մարդկային կուտակումներից,
- պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։
Չայցելե՛լ, եթե ունեք՝
- ջերմություն,
- հազ,
- գրիպ։
Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)