Ո՞վ կփոխարինի Թրամփին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան 

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Ստորեւ ներկայացնում ենք Facebook-ում նրա գրառումն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչեւ ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

1.Միջոցառման նպատակը
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

2.Օժանդակության նպատակը
Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու եւ ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։

3. Տնտեսավարողների շրջանակը
Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առեւտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների), որն առեւտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային եւ հարկային պատմություն:

4. Օժանդակության ձեւերը

4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետեւ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով: Օժանդակության նախատեսվող ձեւերով նպատակ է հետապնդվում լուծել․

- Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձեւերից միայն մեկը։

5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը

Օժանդակության ձեւերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետեւյալ ծախսերի իրականացման նպատակով․

- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր),

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վարկեր),

- հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով եւ տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ եւ համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),

- սարքերի եւ սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը եւ սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր),

- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի եւ հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),

- առեւտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր):

6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝

- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաեւ արտարժույթով,

- ժամկետը՝ մինչեւ 24 ամիս,

- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, եւ մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,

- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով,

- առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչեւ 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:

7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները

7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից:

7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով:

8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը

Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝

- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ

- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

9. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.
վարկի նպատակ համաֆինանսավորման չափ

Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, փուբսիդավորման չափերը.

ա) աշխատակիցների աշխատավարձեր
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

գ) սարքավորումներ
- համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս

դ) հումքի գնում
- համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս

ե) կոմունալ վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս

զ) սննդի ներմուծում
- համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս

ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:

գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոն Բոնապարտի մատանին և այլ արժեքավոր իրեր․ RTBFGoogle Chrome-ն այժմ ունի արհեստական ​​բանականության գործակալՈ՞վ կփոխարինի ԹրամփինՆեպալը մեկնարկել է Էվերեստը մաքրելու հնգամյա ծրագիր Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Գիտնականները կիտրոնի տեսք ունեցող մոլորակ են հայտնաբերել․ Daily Mail Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Կրետեի ափերից ավելի քան 500 միգրանտ է տարհանվելԱդրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը «Ամուսնությունը միշտ օգնում է». Կիրկորովն առաջին անգամ խոսել է Պուգաչովայի սկանդալային հարցազրույցի մասինԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին3I/ATLAS միջաստղային օբյեկտը անցել է Երկրին ամենամոտ կետով Անհայտ անձինք Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի մատանին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
Ամենադիտված