Մեկ անգամ կարդալն է ճիշտ․ Թևան Պողոսյան
Բլոգոսֆերա
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Լուծումներ շատ կան։ Ժամանակն է սուղ։ Սակայն կարեւոր է, որ լուծումները, կարճաժամկետ քայլերը լինեն ռազմավարական զարգացման ուղու վրա։ Կարելի է այս պահին ստեղծել ներդրումային հիմնադրամ, կարելի է պարտադիր պայման դնել ներդրումներ ստացողների կողմից իրենց բաժնեմասերի մի մասը հիմնադրամին հանձնելը, իսկ ճգնաժամից հետո դրանք շուկա մտցնելը։ Եթե այսօր ժամանակ չկա կորպորատիվ կառավարման անցնելու, ապա կարելի է դա նախապայմանի, բանակցային համաձայնության կամ այլ կերպ ամրագրել՝ հետագայի համար։
Իսկ ներդրումային հիմնադրամի հետագա ճակատագիրն էլ կարող է յուրօրինակ լինել. երբ ճգնաժամը հաղթահարվի, շուկան կայանա եւ բաժնետոմսերից հիմնադրամն ազատվի՝ վաճառելով դրանք շուկայում, այն կարող է դառնալ առողջապահության ապահովագրության ապագա համակարգի սկզբնական կապիտալի ապահովողը։ Ի վերջո, հենց այս օրերին մարդիկ գիտակցեցին առողջապահության համակարգի կարեւորությունը։ Եվ սա կարող է լինել համընդհանուր համաձայնության կարեւորագույն սկիզբ։
Մեկ անգամ կարդալն է ճիշտ


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)