Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Հորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորած Ղրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում Կիևին Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում Արա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերը Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան Հարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքը ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ Անձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում է Դեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններում 

Քաղաքաշինության կոմիտեն պետք է փակել. Սարհատ Պետրոսյան

Բլոգոսֆերա

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ Քաղաքաշինության կոմիտեն պետք է փակել: Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:

 

«Կառավարությունում հերթական անգամ քննարկել են մեր բնագավառի խնդիրները, որում մասնավորապես կարեւորվել է հետ-կորոնավիրուսային շրջանի համար տարիներով կուտակված խնդիրների լուծումը։ Դատելով քննարկման ներկաներից կարելի է ենթադրել քննարկման բովանդակությունն ու ավելին՝ արդյունքները։ Ցավոք կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել բնագավառի (որն այս պահին կոչվում է քաղաքաշինություն) նետած մարտահրավերն ու հասկանալ թե վերջիվերջո ինչ ենք ակնկալում այս ուղղությամբ։

Մոտ երկու շաբաթ առաջ փորձեցի օգնել այս հարցում, սակայն հետո մտածեցի, որ միգուցե հիմա ամենահարմար ժամանակը չէ մասնագիտական խնդիրները բարձրաձայնել։ Այս քննարկումից հետո որոշեցի ամեն դեպքում հրապարակել այն։ Կներեք երկար գրելու համար, ուղղակի ցանկացել եմ լինել ամբողջական ու մտքի ընթացքը նորմալ ներկայացնեմ։

Հաշվի առնելով, որ չեն դադարում Քաղաքաշինության կոմիտեի ապագայի հետ կապված պրոցեսները, որոշեցի մեկ անգամ եւս բարձրաձայնել իմ դիրքորոշումը կոմիտեի մասին։ Չնայած դեռ 2012-ին հրապարակավ հայտնել եմ դիրքորոշումս [http://blog.urbanlab.am/2012/06/blog-post_17.html], բայց հիմա մեկ անգամ եւս հանրայնացնեմ այն կարծիքս, որն արել եմ նաեւ վերջին ամիսներին, երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար։ Ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը (ինչը կհիմնավորեմ այստեղ), իսկ եթե չեն փակում, ապա ոչ մի դեպքում ղեկավար չնշանակեն մասնագիտությամբ ճարտարապետի։

Հայաստանի անկախության շրջանում միայն մեկ անգամ ենք ունեցել մասնագիտությամբ ճարտարապետ քաղաքաշինության նախարար (կամ կոմիտեի ղեկավար), ինչը բերել է այս վիճակին։ Բայց այս գրառումն ավելի շատ փակելու մասին է քան՝ ում նշանակելու։

Փորձեմ հիմնավորել. ներկա պահին Քաղաքաշինության կոմիտեն, համաձայն իր կանոնադրության, ունի հետեւյալ խոշորացված գործառույթները.

1. տարածական պլանավորման փաստաթղթերի (ժողովրդական լեզվով ասած՝ գլխավոր հատակագծերի) մշակման ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (եւ ոչ երբեք մշակում),

2. շինարարության ոլորտում նորմատիվային դաշտի ապահովում,

3. լիցենզավորում (մասնակիորեն),

4. պետական շինարարության (անհասկանալիորեն) աջակցում,

 

5. խոշոր կառուցապատումներին (անհարկի) նպաստում,

6. շինարարության ոլորտի իրավական դաշտի ստեղծում ու քաղաքականության մշակում։

1. Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման պատվիրատուն (տերը) համայնքներն են, իսկ իրականացնողը մասնավոր նախագծային կազմակերպությունները։ Մեծ թյուրիմացություն է, որ Քաղաքաշինության կոմիտեն է դրանք մշակում։ Դրանց ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ (փոստատարի աշխատանք հիմնականում) կարող են իրականացնել տարբեր այլ մարմիններ, ցանկալի է՝ տարածքային կառավարման լիազոր մարմինը կամ Կադաստրը՝ որպես տարածական գործառույթներ ունեցող մարմին։ Իրականում Քաղաքաշինության կոմիտեի գոյությունը խանգարում է, որ համայնքները կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը խորամուխ լինեն այս փաստաթղթերի կիրառելիության խնդրում, ու դրանց հանդեպ վերաբերմունքը հիմնականում «պծիչկայի» կամ լավագույն դեպքում՝ հողերի նպատակային նշանակության ու օտարման համատեսքստում է, եւ ոչ թե որպես համայնքի զարգացման երկարաժամկետ ծրագրավորման փաստաթղթի։

2. «Շինարարության ոլորտում նորմատիվային դաշտի ապահովում» բարձրագոչ գործառույթը եւս, բոլորը կարծում են, որ կոմիտեի շատ կարեւոր գործառույթ է։ Իրականում կոմիտեն մրցութային կարգով ընտրում է նման կարողություններ ունեցող 2-3 կազմակերպություներից մեկին, որն էլ հիմնականում թարգմանում է ռուսական կամ նման մի նորմա, որը հետո հաստատում է կոմիտեի ղեկավարը։ Կոմիտեն, բնականաբար, չունի եւ չի կարող ունենալ մասնագիտական ներուժ նույնիսկ դրանց որակի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար։ Սա շատ հանգիստ կարող է անել ցանկացած մարմին. ես կառաջարկեի էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ստանդարտների համակարգի հետ դիտարկել այն։ Այստեղ նշեմ, որ օրինաչափ է, երբ մենք դրանք թարգմանում ենք, քանի որ նորմաների մշակումը լուրջ գիտական ինստիտուտների աշխատանքի արդյունք է, ինչպիսիք մենք, ցավոք, չունենք, ու վստահ էլ չեմ, ,որ երբեւէ կունանանք։ Իհարկե, բացառություն են,օրինակ, սեյսմիկայի մասով մեր կարողություններն ու առաջնահերթությունները, որոնք պետք է շարունակաբար զարգացնենք։ Իդեպ նորմատիվային բազայի մի մասը հանդիսանում է առողջապահության, արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի ոլորտների լիազոր մարմինների իրավասության ներքո, եւ այսօր էլ կան իրավական ակտեր նշված մարմինների կողմից մշակված եւ հաստատված։

3. Լիցեզնավորման մասով. ի հեճուկս Քաղաքաշինության կոմիտեի վերջին երկու ղեկավարների, հաջողել ենք, այդ գործառույթն արդեն մասնակիորեն տրվել է Հայաստանի ճարտարապետների պալատին։ Ուստի այս կարեւորագույն բարեփոխումը պետք է ավարտին հասցնել ու առհասարակ ազատականացնել ողջ դաշտն ու անցնել ինքնակարգավորման ինստիտուտների միջոցով կարգավորման։ Այս մասին ավելի մանրամասն մեկ այլ անգամ կարելի է քննարկում ծավալել եւ գտնել ճիշտ լուծումը։ Ես ունեմ իմ պատկերացումը, որը դեռ 2013-ին ներկայացրել ենք կառավարությանն ու քննարկել ենք, սակայն լրացուցիչ քննարկումները կարող են այն է՛լ ավելի մրցունակ դարձնել։

4. Պետական շինարարության մասով. ինչպես կառավարության վերջին նիստում բարձրաձայնվեց, դա պետք է ապակենտրոնացվի, ինչը հիմնականում արվել է վերջին տասնամյակի ընթացքում, երբ քաղաքաշինության նախարարության համանուն ԾԻԳ-ը փակվեց։ Դա հատկապես տեղի ունեցավ, երբ առաջին անգամ քաղաքաշինության նախարար նշանակվեց մասնագիտությամբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որին հիմնականում հետաքրքրում էին խոշոր կառուցապատումները՝ հասկանալի պատճառով։

5. Նարեկ Սարգսյանի նշանակումից հետո միայն քաղաքաշինության նախարարությունը սկսեց զբաղվել խոշոր կառուցապատման նախագծերով՝ ստեղծելով համանուն վարչություն ու խառնվելով ամբողջովին համայնքային գործառույթ հանդիսացող պրոցեսում։ Օրինակ, ի՞նչ գործ ունի պետական մարմինը «Հին Երեւան» կամ թիվ 33 (Ֆիրդուսի) թաղամասերի հետ։ Քանի դեռ այս գործառույթը պահպանում ենք այդ մարմնում ու այն վստահում մասնագիտությամբ ճարտարապետների, կունենանք լավագույն դեպքում նույն «բորշչը», որը ունեցել ենք 2018 թվականից, կա՛մ կոռուպցիայի ու շահերի բախման պատճառով անընդհատ նոր մեղադրյալներ կունենանք, կա՛մ հերթական «ոլորտի լավագույն մասնագետին» գործից կհանենք։ Եթե կառավարությանը թվում է, թե մեր համայնքները նման կարողություններ չունեն, ապա կա՛մ պետք է օգնել համայնքներին ունենալ նման կարողություններ, կա՛մ այս պրոցեսում մասնավոր խորհրդատուներ ներգրավել, ինչը շատ ընդունված պրակտիկա է տարբեր երկրներում։

6. Ոլորտի քաղաքականության առումով, հիշեցնեմ, որ գործող սահմանադրության տրամաբանությունը չի ենթադրում կառավարությանն առընթեր մարմինների կողմից քաղաքականության մշակում։ Սակայն եթե նույնիսկ վերանանք այս կարգավորումներից, պետք է ֆիքսենք, որ, եւ թող ներեն ինձ Քաղաքաշինության կոմիտեի իմ գործընկերները, այս պահին այս կազմով կոմիտեն ի վիճակի չի բնագավառում բերափոխումներ անելու (վկան՝ նախորդ տարվա վերջին շրջանառված՝ բնագավառի զարգացման ռազմավարությունը)։ Այստեղ եւս կառաջարկեի միջազգային դոնորների ու տեղացի (հատուկենտ) փորձագետների հետ քննարկել, ներառական սկզբունքով մշակել բնագավառի բարեփոխումների փաթեթ, կամ ավելի ճիշտ՝ բնագավառը «քանդել-հավաքելու» հայեցակարգ, ու մի մարմնի կամ վարչապետի աշխատակազմին հանձանարարել 1-2 հոգանոց թիմով իրականացնել դրանք վիրահատական մեթոդով։

Այս յուրաքանչյուր կետի մասին կարելի է առանձին գրել ու հիմնավորումներ ներկայացնել։ Կարելի է կոմիտեն փակելու գաղափարին առարկել կամ ուղղակի մի քանի ամսով փակել այդ մարմինը ու տեսնել՝ ի՞նչ է փոխվելու մեր կյանքում. հավատացնում եմ՝ ոչինչ։

Փաստորեն, տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարություններում մեկական 3 հոգանոց ստորաբաժանում կամ մասնագետ պահելով հնարավոր է իրականացնել ավելի քան 100 աշխատակից ունեցող մարմնի աշխատանքը եւ ունենալ շատ ավելի լավ արդյունք, քան ունենք հիմա։

Վստահ եմ, որ կառաջանա հարց, թե ի՞նչ պետք է անեն այսօր կոմիտեում աշխատող մեր գործընկերները։ Նրանց մի մասը հանրային կառավարման մարմիններում ու մասնավոր սեկտորում պահանջված են լինելու, եթե ունեն պատշաճ մասնագիտական կարողություններ, իսկ եթե չունեն, ապա, ցավոք, այս գրառումն իրենց մասին չէ։ Մարմնի՝ այս պահին անղեկավար լինելը շատ լավ հնարավորություն է նման փոփոխություն անելու համար, հակառակ դեպքում, հավատացնում եմ, շատ ամոթ կլինի թե՛ ներկա կառավարության, թե՛ ողջ բնագավառի համար, եթե երկու տարվա ընթացքում երրորդ սխալ կամ անարդյունավետ նշանակումը կատարվի»,-գրել է Սարհատ Պետրոսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջ
Ամենադիտված