Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը. Աղասի Ենոքյան

Բլոգոսֆերա

Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«- Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, տնտեսության փլուզումը օրերի խնդիր է

- Դրա պատճառները 3-ն են՝ իրավիճակին համարժեք գնահատական չտալը, ստեղծված ծայրահեղ ոչ արդյունավետ կառավարական համակարգը, պոպուլիստական մտածողության տարածումը երկրում

- Չնայած աշխարհով մեկ պանդեմիայի տարածմանը և մասնագետների զգուշացումներին, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր մենատիրությունն ամրապնդելու մարմաջով՝ Սահմանադրական դատարանի լուծարման հանրաքվեով, որի պատճառով նա շարունակում էր իր նախընտրական արշավը և այդ ընթացքում համաճարակի տարածման դեմն առնելու փոխարեն շարունակում էր մարդականց մեծ կուտակումներ ստեղծել իր նախընտրական հանդիպումներով և անում էր ամեն ինչ, որ չստեղծվի ու չտարածվի խուճապը, այսինքն, որ քաղաքացիները չունենան իրավիճակի վերաբերյալ համարժեք պատկերացում։

- Նիկոլ Փաշինյանը դեռևս չի հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը քաղաքացիների անվտանգությանը ստորադասելու ռազմավարությունը և Արցախում մարտի 31-ի ընտրություններն ու սպասվող երկրոդ փուլը նպաստելու են համաճարակի տարածմանն ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում։

- Իրանի հետ սահմանը փակվեց բավականին ուշ՝ համաճարակային հաշվարկները զիջելով քաղաքական սին հաշվարկներին։ Դեպի Իտալիա լոուքոսթերների թռիչքները չարգելվեցին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից դրանք հռչակվել էին որպես Հայաստանի քաղաքացու կյանքում էական փոփոխության հիմնական ապացույց։ Իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ավիափոխադրողներն իրենք փակեցին ուղևորությունները։ Չինաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Հայաստան հանվեց մեծ ուշացումով։ Այս 3 երկրներն էին համաճարակի տարածման հիմնական օջախները, և համաճարակի տարածումը սկսվեց հենց այս միջոցառումները ժամանակին չձեռնարկելու պատճառով։

- Մեծ ուշացումով հայտարարված արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է սպասելի անձեռնհասությամբ, պարետատունը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանն, ամեն ինչին արձագանքում է մեծ ուշացումով, չկան ֆունկցիաների հստակ բաժանումներ, չկա հայտարարված միջոցառումների համար ռեսուրսների մոբիլիզացիա, չկան առանձին բնակավայրերի պարետներ։

- Արտակարգ դրությունն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։ Դրան են ծառայում մամուլի հանդեպ իրականացված սահմանափակումները, քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին և տեղորոշման վերաբերյալ ընդունված օրենքը։ Ճգնաժամի ժամանակ խիստ թանկարժեք ժամանակը, մարդկային, ֆինանսական, նյութական ռեսուրսները համաճարակի դեմ պայքարելուն ուղղելու փոխարեն ծախսվում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ամրապնդման համար։

- Համաճարակի տարածումը կանխարգելելու համար հայտարարված կարանտինը նշանակում է, որ շատ քաղաքացիներ այդ ընթացքում զրկվելու են աշխատելու հնարավորությունից, ինչը նրանց կենսաապահովման հարցը օրախնդիր է դարձնում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության արձագանքը ծայրահեղ ոչ ադեքվատ է, առաջարկվող սոցիալական միջոցառումները վերաբերում են հասրակության խիստ նեղ շերտի և լի են բյուրոկրատական արգելքներով, ինչը անարդյունավետ է դարձնում այդ միջոցառումները։

- Համաճարակին նախորդած շրջանում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից հիվանդանոցներ փակելը, բժիշկներին աշխատանքից ազատելը, առողջապահության կառավարման ոլորտում ստեղծած քաոսը ծայրահեղ դժվարացնում է բժշկական օգնության տրամադրումը՝ չնայած բժիշկների հերոսական ջանքերին։

- Անցած 2 տարվա ընթացքում հասարակության մեջ տարածված պոպուլիզմը, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից խոսքի արժեզրկումը հանգեցրել են նրան, որ հասարակության զգալի մասը այժմ էլ չի ընդունում ասված խոսքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարության անդամներն ամեն օր նոր ու հակասական գնահատական են տալիս իրավիճակին, ապա շարքային քաղաքացին ապակողմնորոշված է, և, բնականաբար, չի ենթարկվում արտակարգ դրության պայմաններին։

- Կորոնավիրուսի նման տարածմանը համարժեք իրական աշխատանքի փոխարեն, Նիկոլ Փաշինյանի արձագանքը կրկին մնում է նույնը՝ անհեթեթ ֆեյսբուքյան լայվերը, իսկ ռազմավարության փոխարեն՝ «դուխ» տալը։

Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է։ Եվ այդ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան», - գրել է Ենոքյանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար
Ամենադիտված