Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Միսակ Լազարյանին հանձնելու միջնորդության կապակցությամբ դատախազությունը որոշում չի կայացրել. Գոռ Աբրահամյան

Բլոգոսֆերա

Այսօր Yerkir.am-ում «ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը» վերնագրով հոդված է հրապարակվել:

Լրատվականը գրում է, որ 2011 թվականին ՌԴ հայերին պատկանող ռեստորաններից մեկում միջադեպ է գրանցվում հայերի և ադրբեջանցիների միջև, զինված ադրբեջանցիներ են մտնում հայկական ռեստորան, սակայն հայերին հաջողվում է խլել զենքը և սպանել ադրբեջանցուն, իսկ դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

Միսակ Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը կայքին պատմել է, որ երբ սպանության գործով ռուսները հարուցել են քրեական գործ, Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հիմա, ըստ փստաբանի, ՀՀ դատախազությունը ցանկանում է Միսակ Լազարյանին ամեն գնով կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։

Լրատվականի հրապարակմանը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան գրառումով հերքելով հրապարակումը: Աբրահամյանը նշել է, որ հանձնելու որոշում դատախազությունը չի կայացրել:

«Yerkir.am կայքն այսօր, հիմնվելով բացառապես գործով ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» (Սպանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) կետի հատկանիշներով հետախուզվող Միսակ Լազարյանի պաշտպանի խիստ միակողմանի, սուբյեկտիվ և գործի հանգամանքների վերաբերյալ տրամադրած աղավաղված տեղեկատվության վրա, նյութ է հրապարակել «ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ քառօրյայի օրը» խիստ մանիպուլյատիվ և նեգատիվ տրմանադրություններ բորբոքող վերտառությամբ:

Խաղալով ապրիլյան պատերազմի տարելիցով պայմանավորված ընթերցողների զգացմունքների և հույզերի վրա՝ հրապարակման մեջ պաշտպանը փորձ է անում ոչ միայն տպավորություն ստեղծել, այլև, ըստ էության, որպես կայացած փաստ մատուցել, իբր, ՀՀ դատախազության կողմից Միսակ Լազարյանին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու որոշում ունենալու հանգամանքը:

Ընդ որում, պաշտպանը չի խորշել ակնհայտ քաղաքական պաստառ հաղորդել խնդրին՝ անտեղի և անհիմն կերպով խաղարկելով «նախկին» և «ներկա» իշխանություններ եզրույթները և այս դաշտում անհեթեթ համեմատություններ անելով, ապա իրեն իրավունք է վերապահել էթիկայի նորմերից դուրս որակումներ տալ ՀՀ դատախազության գործողություններին:

Քաղաքական չհաջողված մեկնաբանի հավակնություններ դրսևորող հարգելի պաշտպանին, ինչպես նաև լայն հանրությանը հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Նախ՝ ի պատասխան Մ․ Լազարյանին նախկինում չձերբակալելու և դա որպես նախկին իշխանության «թասիբի դրսևորում» ներկայացնելու մասին պնդումների. Մ․ Լազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ՌԴ իրավասու դատարանի կողմից ընտրվել է 2020 թվականի հունվարի 17-ի որոշմամբ: Մինչ այդ վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու մարմինների կողմից ընտրված է եղել այլ խափանման միջոց, ինչը բացառում էր մինչ այդ նրան ձերբակալելն ու կալանավորելը: Հետևաբար սա «թասիբի» տիրույթում ներկայացնելն ավելի քան զավեշտալի է:

Երկրորդ՝ էքստրադիցիոն իրավական գործընթացից տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մեկը, առավելևս փաստաբանը, չի կարող չիմանալ, որ այլ երկրի, տվյալ դեպքում ՌԴ-ի կողմից հետախուզվող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ 40 օր ժամկետով կալանավորում կիրառելը, ապա այդ երկրի իրավասու մարմիններին հանձնելու մասին ստացված միջնորդության հիման վրա նրա նկատմամբ հանձնելու նպատակով երկամսյա կալանավորում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելը և դատարանի կողմից դրա բավարարումը դեռևս ինքնին հանձնման հիմք չէ: Դա իրավական գործընթաց է, որն ապահովում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները հարգող ցանկացած իրավական երկիր՝ առանց որևէ խոչընդոտի հանձնման հիմքերի ուսումնասիրության և վերջնական որոշման կայացման նպատակով: Եթե փաստաբանը տեղյակ է այս մասին և հակառակի վերբերյալ պնդումները պարզունակ անտեղյակության դրսևորում չէ, ապա գործ ունենք ակնհայտորեն նրա կողմից հանրային կարծիքի զոնդաժավորման փորձի հետ:

Երրորդ՝ էքստրադիցիոն իրավական գործընթացից տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մեկը, առավելևս փաստաբանը, չի կարող չիմանալ նաև, որ հանձնման միջնորդության քննարկումը ներառում է նաև ՀՀ օրենսդրությամբ և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերով նախատեսված՝ հանձնումը բացառող հանգամանքների քննարկումը: Իսկ հանձնելու թույլտվության մասին որոշում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացվում է էքստրադիցիոն բնույթի բազմաթիվ ստուգումների կատարման ընթացակարգերն ավարտելուց հետո, որոնք ներկայումս դեռևս ընթացքի մեջ են, և ռուսական կողմի հետ պահվում է գրագրություն՝ անհրաժեշտ հստակեցումներն անելու նպատակով:

Այսինքն վերոնշյալից, թերևս, պարզ է, որ Մ․ Լազարյանին հանձնելու մասին միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դեռևս որոշում չի կայացվել: Միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի ՀՀ օրենսդրությանը և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև հանձնումը բացառող հնարավոր հանգամանքները:

ՌԴ կողմի հետ գրուգրության և արվող անհրաժեշտ հստակեցումների շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև ենթադրյալ հանցանքի շարժառիթին, որի վերաբերյալ ՀՀ դատախազության տրամադրության տակ եղած տվյալներն այս պահին էականորեն տարբերվում են պաշտպանի կողմից հրապարակված՝ ազգամիջյան թշնամանքի հանգամանքի վերաբերյալ տվյալներից։

Ելնելով վերոնշյալից՝ հարգելի պաշտպանին հորդորում ենք լրատվական միջոցները չդարձնել իրողությունների պարզ աղավաղմամբ սեփական նպատակներն սպարկող հարթակ և զերծ մնալ անհիմն կերպով որևէ մեկի, որևէ պետական մարմնի, այդ թվում նաև Դատախազության անվան ու հեղինակության հաշվին իր ազգակցի, հայրենակցի մասին ավելի շատ մտահոգվողի, ավելի հայրենասերի դիրքերից հանդես գալու և «թասիբով» երևալու անհեռանկար պաթետիզմից»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար
Ամենադիտված