Շիրակի մարզի որոշ հատվածներում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միջին ճնշման գազատարի վրա անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Բենիամին, Այգաբաց, Արևիկ, Նոր Ախուրյան, Գուսանա, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղերի, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Օդանավական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)