«Բարսելոնայի» նախագահի թեկնածուի կարծիքով՝ ակումբը սնանկանալու վտանգի եզրին է
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը դիմել է ակումբի երկրպագուներին: Նա կտրուկ քննադատել է կատալոնացիների ներկայիս ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուին․ «Երկար ժամանակ մենք նախազգուշացրել ենք, որ ակումբը դեպի դեպի կատարյալ անկում է գնում,֊մեջբերում է Ֆոնտին Mundo Deportivo֊ն։ ֊Ակումբը ստիպված կլինի փոխարինել իր պատմության մեջ ֆուտբոլիստների լավագույն սերնդին նորերով, կառուցել նոր մարզական համալիր և խաղալ հսկայական ֆինանսական ռեսուրսներով պետական ընկերությունների դեմ: Մենք վերապրեցինք ակումբի հանդեպ քննադատությունը Նեյմարի գործով, խաղացողների, աշխատողների միջև վեճերը և սոցիալական հարթակների դեմ դատավարությունները: Այս ամենին հավելեք անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության տարրալուծումը և կորոնավիրուսի պատճառով եկամտի զգալի անկումը: Ակումբը գտնվում է տնտեսական և բարոյական սնանկության վտանգի տակ: Խաղն ավարտված է»,֊ասել է Ֆոնտը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)