«Փաստ». Պահանջել է վերաբացել բոլոր այն քրգործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել բյուջե
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով վերաբացել վարույթներում գտնվող բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է տարբեր ճանապարհներով փող ապահովել պետբյուջե, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամը լուրջ հարված է հասցրել բյուջեին»: