Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին Մեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփային «Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան 

Իրավիճակը մեզ մոտ վերահսկողության տակ է․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ «Իրավիճակը մեզ մոտ, ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է։ Այսօր մենք ունենք 1067  վարակման դեպք, 265  ապաքինված քաղաքացիներ և, ցավոք, 16 մարդ մահացել է։ Հուսադրող է այն հանգամանքը, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն անցնում է շատ թեթև ձևով, անգամ ասիմպտոմատիկ։ Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը մենք երկարաձգել ենք մինչև մայիսի 14-ը։ Մարտի 23-ից մեզ մոտ գործում է խիստ կարանտինի ռեժիմ, այսօրվանից դրանում որոշակի թուլացումներ են մտցվել, որոնք ընդլայնում են ոլորտները, որտեղ թույլատրելի է տնտեսական գործունեությունը: Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։ Հայաստանի կառավարությունը 11 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել, որպեսզի մեղմի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Դրա հետ մեկտեղ, լուրջ միջոցներ են ձեռնարկվում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց անխուսափելիությունն այլևս ոչ ոք կասկածի տակ չի դնում:Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։ Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։  Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները։Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք․ մարտավարություն, որը կառուցված է գործընկերության և համագործակցության փիլիսոփայության վրա։Այս առումով մեզ համար առաջնային է մեր միության շրջանակներում համագործակցությունը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտնում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների և բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով: Հայաստանը պատրաստ է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։Մենք լիովին աջակցում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։  Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար:Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։  Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։  Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար:Մեր կազմակերպության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների համատեքստում ցանկանում եմ ընդգծել «Համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների» կարևորությունը, որոնք ընդունվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում: Ընդհանուր միջոցառումներից, մասնավորապես, ցանկանում եմ առանձնացնել «կանաչ միջանցքների» ստեղծումը։ Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար։  Ստեղծված պայմաններում կցանկանայի առանձնացնել նաև Միության թվային օրակարգի հետ կապված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Վերջապես, հարկ է նշել Եվրասիական բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցություն ցուցաբերելու միջոցառումների նպատակահարմարությունը ։ Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ կարծիք հայտնել, որ համավարակի հետ կապված իրավիճակը յուրօրինակ փորձություն է մեր Միության համար։ Մեր երկրների համագործակցության և փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, որն արտահայտվել է այս օրերին, վկայում է այն մասին, որ ինտեգրումը կայացել է և ունի զարգացման մեծ ներուժ։  Վստահ եմ, որ մենք բոլորս կձգտենք հետագայում ևս ամրապնդել այն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և անբարենպաստ հանգամանքների»։Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքԷրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են
Ամենադիտված