Բելգիացի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին ապաքինվել է կորոնավիրուսից․ FrancePresse
Սպորտ
«Շանդոնգ Լունենգի» բելգիացի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին, որը վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է France Presse-ը՝ վկայակոչելով չինական ակումբի հայտարարությունը:
Բելգիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆելաինին մարտի 22-ին հաղորդել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է: Ֆուտբոլիստը երեք շաբաթ անցկացրել է Չինաստանի հիվանդանոցներից մեկում և այժմ դուրս է գրվել: Ֆելաինին միացել է «Շանդոնգ Լունենգին» 2019-ի փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից: 2019 թվականի մարտին 32-ամյա կիսապաշտպանը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին Բելգիայի ազգային հավաքականում, որի համար նա անցկացրել է 87 հանդիպում և խփել 18 գոլ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)