Ֆուտբոլային Բունդեսլիգայի ակումբների ընդհանուր ժողովը հետաձգվել է մինչև ապրիլի 23-ը․ DFL
Սպորտ
Գերմանիայի ֆուտբոլի լիգայի DFL կայքի համաձայն՝ առաջին և երկրորդ Բունդեսլիգայի ակումբների ընդհանուր ժողովը հետաձգվել է մինչև ապրիլի 23-ը: Հանդիպումը նախապես նշանակված էր ապրիլի 17-ին: Հետաձգման մասին որոշումը կայացվել է այնպես, որ 36 ակումբներն ավելի շատ ժամանակ ունենան նախապատրաստվելու հետագա հանդիպումների համար՝ ներառյալ երկրի առաջին երկու լիգաներում մրցաշրջանի շարունակությունը: Առաջին և երկրորդ Բունդեսլիգայում մրցաշրջանը, կորոնավիրուսի տարածման սպառնալիքով ստեղծված իրավիճակի պատճառով, ընդհատվել էր առնվազն մինչև ապրիլի 30-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)