Ի՞նչ հիմունքով են Արցախում արտակարգ դրություն հայտարարել. պանդեմիայի նշաններ դեռ չկան. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
ՔաղաքականԵթե նախագահի արտակարգ դրություն հայտարարելու համար թեկնածուներից որևէ մեկը դատարան դիմեր, ապա հարց էր առաջանալու, թե ի՞նչ հիմունքով են արտակարգ դրություն հայտարարել: Ասում են՝ մի երկու հոգի հիվանդ կա, բայց դեռ պանդեմիայի նշաններ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, վիճակը շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք, բայց ամենկարևորն այն է, որ վճռականություն ունենք և միասին կարողանալու ենք ոչ միայն դիմակայել, այլ նաև հաղթանակով դուրս գալ իրավիճակից»,- նշեց նա:
Խոսելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արձանագրվող մասնակցության ցուցանիշի մասին՝ Հարությունյանն ասաց. «Ես չեմ համարում մասնակցության ցածր ցուցանիշ։ Նորմալ, առանց որևէ խնդրի մարդիկ գնում են ընտրությունների։ Առաջին փուլում եղել է շատ ակտիվ, այս փուլում պասիվ չէ, իրավիճակին համապատասխան է»:
Նշենք, որ ապրիլի 14-ին ժամը 17:00–ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,5%–ը:
Տեսանյութը՝ News.am-ի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)