«Ժամանակ». ՊԵԿ-ի 1 միլիոն դոլարանոց գործարքը՝ կորոնավիրուսի պիկի օրերին
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ գրեթե անգործ են և առանց եկամտի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում «Արմոբիլ» պահնորդական ընկերության հետ՝ հարկայինի շենքի դռանը պահակություն անելու համար։ Գործարքը «հրատապ» գնումով է, և հրավերն ու գնումը տեղի է ունեցել կորոնավիրուսի պիկի օրերին՝ մարտի 20-ից ապրիլի 1-ը։ Զավեշտը նրանում է, որ ՊԵԿ-ը 25 տարուց ավելի ունի իր պահակները՝ ոստիկանների հետ համատեղ։ Նշենք, որ «Արմոբիլը» յուրային պահնորդական կազմակերպություն է, նախորդների օրոք դավանել է «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» սկզբունքը»։