Լույս չի լինի. հասցեներ Կենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերից Վրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկել Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներին Վաղը ձմեռային արևադարձի օրն է Նեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցը Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցից 

Կառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն. «Ազգային օրակարգ»

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը եւ «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ Արմեն Գեւորգյանը վերլուծական հոդված են հրապարակել՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ սոցիալական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության նախաձեռնած միջոցառումների վերաբերյալ: «Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ՀՀ Կառավարությունն  ընդունել է միջոցառումների ընդարձակ փաթեթ՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման նպատակով: Այն, կարծես թե բավական ընգրկուն միջոցառումների խումբ է, որը, սակայն ունի էական բացթողումներ: Առաջին հայացքից թվում է, թե աջակցության ծրագրերը  ներառել են հասարակության գրեթե բոլոր թիրախային շերտերը, բայց փաստացի  տարբեր սահմանափակումների պատճառով առաջացել է աջակցությունից անարդարացի զրկված նպաստառուների մի զգալի հատված։ Ստորեւ անրադարձ է կատարվում  ամեն մի միջոցառմանն առանձին:

Միջոցառում 1

Այս միջոցառմամբ Կառավարությունը համաֆինանսավորում է բանկերի կողմից ընկերություններին տրամադրվող կոմերցիոն վարկերը։ Այս վարկերը սակայն հասցեական չեն։ Պետք է այդպիսի վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնց մոտ առկա է  հասույթի 10% եւ ավելի անկում, այլապես կարող են  տեղի ունենալ հանրային միջոցների աննպատակ  վերաբաշխում այս պահին կորուստներ չունեցած ընկերություններին: Բացի այդ, վարկերի հիմնական նպատակը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը ճգնաժամի պայմաններում, ոչ թե ցանկացած բնույթի գործունեություն։

Միջոցառում 2

Այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի ճգնաժամի հետ, եւ գյուղատնտեսության ֆինանսվարման գործող ծրագրի ընդլայնումն է։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ պահին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ծրագրով պետությունը երաշխավորում է 0%-ով երկարաժամկետ վարկեր, որը ինքնին խնդրահարույց է, քանի որ բերելու է տնտեսավարողների կողմից ոչ բավարար հիմնավորված ծրագրերի ֆինանսավորման, ընդ որում մեծ ծավալներով, եւ այդ տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին։ Նախկինում գործում էր 2% տոկոսադրույքը, որը թեեւ բարձր չէր, բոլոր դեպքերում տնտեսավարողների համար որոշակի ֆինանսական կարգապահություն էր ստեղծում։ Ծրագիրը այս տեսքով կարող է բերել հարկատուների ռեսուրսների էական վատնման, կամ վերաբաշխման՝ ի օգուտ առանց այդ էլ հարուստ տնտեսավարողների։ Հետեւաբար, առկա ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է 0%-ով երկարաժամկետ վարկեր տրամադրել միայն փոքր գյուղացիական տնտեսություններին:

Միջոցառում 3

Այս ծրագիրը նախատեսում է առավել տուժած ոլորտներում ընկերությունների վարակավորում, եւ դրանով արդեն ավելի հասցեական է։ Սակայն վարկային աջակցությունը այս ոլորտներին ինքնին խնդրահարույց է, քանի որ փաստացի, պետությունը օգնում է այդ ոլորտներին տեղափոխել ֆինանսական բեռը դեպի ապագա, սակայն այն որեւէ կերպ չի թեթեւացնում։ Արդարացի կլիներ, եթե այն ընկերությունները, որոնց գործունեությունը դադարեցվել է պետության որոշմամբ, դրա համար նաեւ որոշակի անհատույց փոխհատուցում ստանան, եւ ոչ միայն վարկ, այդ պրակտիկան հիմա կիրառվում է այլ երկրներում։

Միջոցառում 4

Այս ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա)։  Անհասկանալի է սակայն, թե ինչու է տարիքային շեմ վերցրած 14 տարեկանը, ծրագրից դուրս են մնում այն ընտանիքները, որոնք ունեն 14-18 տարեկան անչափահաս երեխաներ: Կա նաեւ ժամանակահատվածի արհեստական սահմանափակում  (մարտի 13-25-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 5

Այս ծրագիրը նպատակ ունի պահպանել ընկերությունների աշխատատեղերը, սակայն բավական հասցեական չէ, եւ արդյունքում աջակցության միջոցները տրամադրում են սահմանված միջակայքում բոլոր կազմակերպություններին եւ ընդամենը աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով, այն դեպքում, երբ ավելի արդյունավետ կլիներ այն հասցեական տրամադրել առավել տուժած ոլորտներին, սակայն ավելի բարձր չափով (օրինակ, 50%), եւ արտակարգ դրության ամբողջ տեւողությամբ։ Ներկայիս ձեւով թողնելու դեպքում, այն բերելու է հանրային միջոցների անիմաստ վատնման, դրանք տրամադրելով կազմակերպություններին, որոնք նորմալ ռեժիմով աշխատում են, իսկ կազմակերպությունները, որոնք հարկադրված պարապուրդի մեջ են, ընդհակառակը, բավարար միջոցներ չեն ունենալու իրենց աշխատատեղերը պահպանելու համար։ 

Միջոցառում 6

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված մասնավոր հատվածում ընդգրկված վարձու աշխատակիցներին։ Այստեղ անհրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 7

Այս ծրագրի նպատակն է աջակցել հղի կանանց, որի շահառու լինելը ճշտելու համար անհրաժեշտ է  լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։ Դժվարություն կարող է առաջանալ ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ տեղեկանքի բացակայության դեպքում, եւ առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նման սակավաթիվ դեպքերի համար ընդունել անձնագրի տվյալները:

Միջոցառում 8

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել անձանց, որոնք, մարտի 13-30-ը հանդիսացել են նշված հյուրանոցային եւ հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների ծառայությունների, մանրածախ առեւտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք եւ դեղորայք վաճառողների) ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ոլորտների ցանկը կարծես թե ամբողջական չէ եւ հարկավոր է ընդլայնել։ Օրինակ  դրանց շարքին կարող են դասվել ատամնաբուժական ծառայությունները, հանրային տրանսպորտը եւ այլն։

Միջոցառում 9

Այս ծրագրի նպատակն է աջակցել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, կամ չեն աշխատել, նպաստի չափսը 26500 դրամ մեկ երեխայի համար: Արդյունքում մեկ երեխա ունեցող ընտանիքի ամեն անդամի հաշվարկով (հայր, մայր, երեխա) բաժին է հասնում է 8830 դրամ աջակցություն, այն դեպքում երբ պարենային զամբյուղի արժեքը կազում է առնվազն 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։ Կա նաեւ ժամանակահատվածի արհեստական սահմանափակում  (մարտի 13-30-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է  ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը: Առաջարկվում է արտակարգ դրության յուրաքանչյուր լրիվ ամսվա համար տրամադրել 68 000 դրամ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառում 10

Այս ծրագրի նպատակն է օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին, շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով,  Առաջարկվում է սահմանել նաեւ նվազագույն չափ, այն է՝  ոչ  պակաս նվազագույն աշխատավարձի չափից։

Միջոցառում 11

Այս ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Ըստ  պաշտոնական տվյալների շահառու են 220 հազար բաժանորդ: Նկատի ունենանք, որ ամառանոցները, առանձնատները կամ ոչ մշտական բնակության այլ տարածքները, նույնպես հաշվառված են շահառուների ցանկում: ինչպես նաեւ պայմանավորված շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետեւաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Միջոցառում 12

Այս ծրագրի շահառու են մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10 001-30 000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-10 000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ 30%-ը բավարար աջակցություն չի կարելի համարել, եւ այն էական ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակիչների վրա: Առաջարկվում է 30% աջակցությունը դարձնել 50%:

12-րդ միջոցառման հավելում՝ առաջարկվում է՝ բոլոր այն բնակիչ բաժանորդները, որոնք չունեն բնական գազի մատակարարման համար կնքած պայմանագիր, եւ  համարվում են միայն էլեկտրական էներգիա օգտագործող բաժանորդներ, իսկ էլէներգիայի ծախսը կազմում է 10 001-30 000 դրամ Կառավարության կողմից ստանան 50%-ի չափով աջակցություն:

Լրացուցիչ միջոցառում (Միջոցառում 13)

Առաջարկվում է շահառու  ճանաչել միայնակ անձին կամ ընտանիքին, որի հետ չկան համատեղ ապրող երեխաներ, չունեն գրանցված աշխատանք,  չեն օգտվել այլ սոցիալական միջոցառումներից եւ միայնակ անձը կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի աշխատում։ Առաջարկվում է  յուրաքանչյուր անձին տրամադրել  աջակցություն  պարենային զամբյուղի չափով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին, առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Նկատի ունենալով, որ  ՀՀ ազգաբնակչության զգալի մասը նախքան արտակարգ դրության հայտարարումն էլ գտնվում էր ոչ բավարար սոցիալական պայմաններում, համարում ենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները հնարավորություն են կտան ավելի շատ շահառուներ եւ թիրախային խմբեր ընդգրկվել Կառավարությունն տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման (ավելի շուտ մեղմացման) միջոցառումների ծրագրերում, թեթեւացնելով մարդկանց ամենօրյա հոգսը:

Նունե Ամիրյան

Արմեն Գեւորգյան

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցՎրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկելԲաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արելԵղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնԶելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանըԱրամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարիՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներինՎաղը ձմեռային արևադարձի օրն էՆեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցըԽնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցիցԼոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանըԻնչպիսի՞ն կլինի ձեզ համար Նոր տարին․ Ընտրեք զանգակՅուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասինԱրցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններինՄոլորված քաղաքացուն հայտնաբերեցինԱրցախի հարցը չի կարող փակ լինել, այն բնական հարց է, այն հայկական հարցի մի մաս է. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)Reuters. ԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համարՄեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձըՍամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին«Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ»Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկելՄարզահամերգային համալիրում հանդես կգա դաշնակահար Լանգ Լանգը․ ԿԳՄՍ նախարարՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՀայկ Սարգսյանն ինձ երիտասարդ Հովիկ Աղազարյանին է հիշեցնում (տեսանյութ)Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համարՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ըԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնություն չի լինիԼավրովը Կահիրեում հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետԲախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկայինԱԳ նախարարի տեղակալը ՍԾՏՀ նիստին ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունըՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունըՌուսաստանն ու Իրանը քննարկում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումըՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՌուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի․Դոնալդ Թրամփը անորոշության մեջ էԼոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներԹուրք պաշտոնյաները Գյումրիում փակ հանդիպում են ունեցել ՀՀ ներկայացուցիչների հետ. մանրամասներ (տեսանյութ)ԱՄՆ-ն վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը. WPԱռաջին նավթամթերքի մուտքը դիվանագիտական քայլ է, բայց վստահության հիմք չի ստեղծում․ Մանասյան (տեսանյութ)Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայում զինյալներին հարվածելու ծրագրերի մասին. AxiosԱՄՆ միջուկային զենքը Ճապոնիայում․ գաղտնի քննարկումներ, բաց սպառնալիքներ (տեսանյութ)Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերինԹրամփը կատակով ինքն իրեն գանձարանից պարգևատրել է 1 միլիարդ դոլարովԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներըԱմենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ ՍուրենյանցԶելենսկին հայտարարել է` անհրաժեշտ է պատժել Ռուսաստանին
Ամենադիտված