Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

Համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս գրառումը կհամալրվի փաստաթղթերով․ Հովհաննես Գալստյան

Բլոգոսֆերա

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄՊՐՈԴԱՔՇՆ կինոընկերություն
17-04-2020թ, N 12, Երևան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանին 
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին

ՀՀ Մշակույթի նախարարի նախկին ժ․պ․ Նազենի Ղարիբյանի և Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանի կողմից ապօրինի գոծողությունների արդյունքում մի շարք, այդ թվում արտասահմանյան մասնավոր կինոընկերությունների հասցրած 62,4 մլն ՀՀ դրամի, ՀՀ Պետական բյուջեին հասցրած 23 մլն ՀՀ դրամի վնասի և միջազգային պայմանագրերով նախատեսված 180 մլն ՀՀ դրամի
ներդրումների սառեցման մասին։

Նախապատմություն․
2015թ-ի օգոստոսին իմ հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը՝ ամբողջ բյուջեի (312մլն ՀՀ դրամ) 28,2%-ի չափով (88մլն ՀՀ դրամ) պետական աջակցություն ստանալու նպատակով։

2015թ-ի նոյեմբերին կինոկենտրոնի տնօրենը նամակով տեղեկացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է Հայտը և կինոկենտրոնը 2016-2018թթ-ին կաջակցի կինոնախագծին։ Կինոկենտրոնը նախ առաջարկել է 88մլն ՀՀ դրամի մեկ ամբողջական Պայմանագիր, սակայն հետագայում, հղում անելով ՀՀ պետական բյուջեից տրվող գումարների գործընթացին, առաջարկել է կիսել գումարը ըստ աշխատանքների ժամանակացույցի և ամեն տարվա համար կնքել նոր Պայմանագիր։

2016-17թթ-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը, Հայկական «Շարմ Հոլդինգ», «Ապոթեոզ», Բուլղարական «Ժելֆիլմ», Գերմանական «Քլևեր պրոդաքշն» կինոընկերությունների մասնակցության շնորհիվ համալրել է ֆիլմի ամբողջ բյուջեն և սկսել է կինոնախագծի նկարահանումները։

Կինոկենտրոնը կինոընկերությանը փոխանցել է 2016թ-ին՝ 8մլն ՀՀ դրամ, 2017թ-ին՝ 15մլն ՀՀ դրամ, որից 5 մլն դրամը ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պահանջով վերցվել է ֆիլմից, վերադարձնելու պայմանով, և ուղղվել է պետական այլ միջոցառման, սակայն չի վերադարձվել (այս փաստի կապակցությամբ ՀՀ քննչական մարմինների կողմից սթ․ մարտի 31-ին հարուցվել է թիվ 10105020 քրեական գործը, որի շրջանակներում ես ներգրավված եմ որպես տուժող)։

Չնայած վերոնշյալ խոչընդոտի, մեր ընկերությունը կարողացել է ներգրավել հավելյալ, հիմնականում վարկային միջոցներ, 2017թ-ի ֆիլմի արտադրության ժամանակացույցով նախատեսված նկարահանումներ իրականացնելու համար։

2018թ-ին կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանը, հրաժարվելով կատարել նախկին գեղարվեստական խորհրդի որոշումը, առաջարկել է, կրկին Հայտ ներկայացնել իր կողմից ձևավորած նոր հանձնաժողովին, իսկ Նազենի Ղարիբյանի Հանձնաժողովը հրաժարվել է քննարկել այդ Հայտը, հղում անելով կինոկենտրոնի նոր կանոնակարգին, անտեսելով, որ կինոկենտրոնի 2018թ-ի մարտ ամսին ընդունած կանոնակարգի վատթարացնող նորմը չի կարող հիմք հանդիսանալ 2015թ-ից սկսված ֆիլմի արտադրությունը կասեցնալու համար։

2019թ-ին, ի պատասխան կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության դեմ մեր դատական Հայցերի, կինոկենտրոնի տնօրենի ժպ․-ի կողմից գրված նամակի հիմքով մեր ընկերության դեմ հարուցվել է թիվ 10101319 քրեական գործը (որը սթ․ մարտի 31-ին կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով) և որին հղում անելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նամակ է ուղարկել ֆիլմի միջազգային ներդրողներին՝ մեր ընկերության հետ, մինչև քրեական գործի ավարտը, համագործակցությունը դադարեցնելու առաջարկով։

Խնդիր․
2017 թ-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ Արտադրության մի շարք, այդ թվում միջազգային պայմանագրերի համաձայն, կատարվել են ներդրումներ, որոնց արդյունքում նկարահանվել է ֆիլմի 44 րոպե տևողությամբ նյութ, որը մոնտաժվել և գունամշակման է ենթարկվել։ Նկարահնումները պետք է շարունակվեին և ավարտվեին 2018թ-ին, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժպ․ Շուշանիկ Միրզախանյանի և ՀՀ մշակույթի նախարարի ժպ․ Նազենի Ղարիբյանի գործողությունների արդյունքում, նկարահնումները դադարեցվել են։
.
«Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության մեջ միջազգային պայմանագրերով նախատեսված շուրջ 180 մլն ՀՀ դրամի ներդրումները սառեցվել են, իսկ արդեն արված 62,4 մլն ՀՀ դրամի կատարված աշխատանքների արդյունքը՝ 44 րոպե նկարահանված նյութը, դարձել է ֆիլմում հետագա օգտագործման համար անհնարին՝ նկարահանված դեռահաս հերոսների տարիքի փոփոխության պատճառով։
Մեր ընկերությանը հասցվել է առավել խոշոր չափերի նյութական վնաս՝ կասեցվել է ֆիլմի արտադրությունը, սահմանափակվել է մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունը, վնասվել է մասնագիտական վարկը և հեղինակությունը։ Միայն գույքային, նյութական վնասների մասով կորուստները կազմել են՝
ՀՀ պետական բյուջեից՝ 23 միլիոն ՀՀ դրամ,
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն, Հայաստան՝ 7 միլիոն ՀՀ դրամ
ԺելՖիլմ, Բուլղարիա՝ 44 000 եվրո, կամ՝ 24,2 միլիոն ՀՀ դրամ
Քլևեր պրոդաքշն, Գերմանիա՝ 15 000 եվրո, կամ՝ 8,2 միլիոն ՀՀ դրամ։
Հաշվի առնելով «Տատիկիս վարսերը» կինոնախագծի հանդեպ միջազգային, մասնավորապես Եվրոպական կինոկառույցների ուշադրությունը և որպես միջազգային համատեղ արտադրության շուրջ քսան տարվա փորձառություն ունեցող ֆիլմարտադրության ոլորտի պրոֆեսիոնալ, վստահեցնում եմ ձեզ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները անուղղելի վնաս են հասցրել, ոչ միայն մեր ֆիլմին, այլ ՀՀ-ի, որպես կինոարտադրության մեջ վստահելի գործընկեր երկրի, վարկանիշին։
Մեր ընկերության դեմ գրված դիմումի հիմքով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական գործի դեմ մեր կողմից ձեռնարկվող իրավական գործընթացների և ՀՀ դատարաններում մեր կողմից վարվող դատերի ընթացքից անկախ, ես ակնկալում եմ, որ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի դեմ ՀՀ պետական երկու կառույցների ղեկավարների անօրինական գործողությունները կդառնան ձեր ղեկավարած կառույցների քննության առարկա։
Որպես ՀՀ քաղաքացի՝ ես և իմ միջազգային գործընկերները ակնկալում ենք ձեր գնահատականը՝ ՀՀ ում գործող անկախ կինոընկերության դեմ սանձազերձած այս անօրինական արշավի հանդեպ։

Ես ակնկալում եմ, որ ՀՀ պետական կառույցները, մասնավորապես ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է նամակով դիմի «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային ներդրողներին, մեր ընկերության դեմ հարուցած քրեական գործը, որպես ցավալի սխալ ներկայացնելու և մեր ընկերության դեմ ՀՀ պետական կառույցների կողմից անօրինական գործողությունները հետագայում բացառելու բովանդակությամբ։

Հարկ եմ համարում հավելել, որ համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս գրառումը կհամլրվի փաստաթղթերով և քաղաքացիական հայցի տեսքով կներկայացվի դատարան՝ ձեր կառույցների կողմից ներկայացվածի վերաբերյալ տեղեկացված լինելու և պատշաճ վերաբերմունք չդրսևորելու մասին տեղեկությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված