Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

Դրա գինը վճարելու ենք հետո…Սարհատ Պետրոսյանը` Հալաբյանի նախագծի մասին

Բլոգոսֆերա

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը մի քանի դիտարկում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` նախաձեռնած լայնածավալ կառուցապատման մասին. «Հալաբյանի նախագծի վերաբերյալ քննարկումներից մեկում  Արեգ Ասատրյանը բարձրացրեց չկառուցապատված տարածքների նկատմամբ իրավունքի խնդիրը։ Սա այս պահին կարեւորագույն խնդիր է, որի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել իմ կողմից մշակվող խոշոր կառուցապատման նախագծերից մեկի շրջանակում, ինչպես նաև կադաստրում ենք մի քանի անգամ քննարկել։ Մենք փորձում էինք հստակեցնել բաժնային սեփականության դրսեւորումներն ու փորձել դրանց տալ իրավական լուծումներ։ Հատկապես հաշվի առնելով, որ դժբախտաբար կադաստրում, և առավելեւս քաղաքաշինության կոմիտեում նման հարցեր այս օրերին չեն քննարկվում, կարծում եմ կարեւոր է զարգացնենլ այս թեզն ու վերջիվերջո հասկանալ թե ինչ ենք մենք ուզում արդյունքում, հակառակ դեպքում առցանց քննարկումների հիմնական քննադատությունը էլի վերաբերվում է շենքերի գեղագիտական լուծումներին, ու մոռանում մնացած սոցիալական, իրավական ու միջավայրային խնդիրները։ Այս պահին բազմաբնակարան շենքերի զբաղեցրած հողը և դրա անմիջական շրջակայքը հանդիսանում են բաժնային սեփականություն շենքի բոլոր բնակիչների համար։ Սա հատկապես լուծում էր երբ անկախության շրջանում խորհրդային տարիներից շենքերի բնակարանները սեփականաշնորհվեցին ու այդ անմիջական շրջակայքի հողերը տրվեցին բնակիչներին, իսկ արդյունքում “տակն” ինչ մնաց անցավ համայնքներին։ Համայքներն էլ իրեն հատուկ ձեւով դրանք կա՛մ օտարեցին եթե ցանկացող կար, կա՛մ այդպես մնացին համայնքային սեփականություն։ Հիմա ընդունենք երբ 1 հա հողի վրա կառուցվում է 4 հազ քառ մետրը, և այս պահին գործող կարգավորումներով բոլոր շենքի բնակիչները դառնում են հողի բաժնային սեփականատեր։ Կախված կառուցապատողի ախորժակից ու հետագա պլաններից նա կարող է հողը «բաժանել» սեփականատերերին, կամ կտրել միայն շենքի տակի հողն ու տալ սեփականատերերին։

Եթե գնում ենք առաջին ճանապարհով և մենք պատշաճ գույքային հարկում ենք իրականացնում, ապա յուրաքանչյուրի բնակարանի գուքային հարկին ավելանում է հողի հարկը, հատկապես եթե հաշվի առնենք նախատեսվող անշարժ գույքի հարկման տրամաբանության փոփոխությունն, արդյունքում այն կարող է լուրջ գումար լինի։ Իսկ եթե գնում է երկրորդ ճանապարհով այսինքն միայն շենքի անմիջական տարածքն է դառնում բաժնային սեփականոթյուն, ապա կա՛մ կառուցապատողը պետք է վճարի այդ հարկը (հանուն հայրենքի կամ համայնքի), կա՛մ փորձի այդ հողից ստանալ լրացուցիչ եկամուտ, որը հիմնականում նշանակում է խախտում է նախորդ կառուցապատման շահառուների իրավունքները։ Սա մի շատ ընդհանուր դրվագ։ Հիմա պատկերացրեք ավելի մեծ կառուցապատում (օրինակ Վահագնի թաղամասը), որի տարածքում կան ճանապարհներ ու մեծ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։ Եթե դրանք կառուցապատողը չի հանձնում համայնքին, որն այս պահին պարտադիր չէ, ապա ինչպես նշեցի այդ հողերի սեփականատերերը (բաժնային սեփականատերերը կամ կառուցապատողը) պետք է վճարեն դրա հարկը։ Այստեղ առաջանում է նաև հաջորդ հարցը թե ինչո՞ւ դրանք պետք է գնահատվեն նույն կերպ ինչպես օրինակ տան հողը, կամ արդյո՞ք համայնքները պարտավոր են դրանք վերցնել։ Իսկ եթե չվերցնեն, քանի որ դրա պահպանությունն արդեն իսկ ծախս է, կամ վերցնելու տրամաբանությունը թողնում ենք համայնքի հայեցողական քմահաճույքին, ապա արդյո՞ք չենք ստեղծում կոռուպցիոն ու կամայական որոշումների ընդունման ռիսկեր։

Ես հասկանում եմ, որ այս կորոնավիրուսային օրերին շատերը նման բաների հավես չունեն։ Ճարտարապետակենտրոն քաղաքաշինության կոմիտեն, (անձնական ամբիցիաների պլացդարմ դարձած) լուսանցքում հայտնված կադաստրը, կառավարության գործառույթները հիմնական մասը շալակած տարածքային կառավարման լիազոր մարմինը, բնականաբար այս հարցերով չեն զբաղվելու։ Բոլորի համար հողային քաղաքականությունը վերածվել է հողի նպատակային նշանակությունը փոխելու գործընթացի, իսկ այս խորքային հարցերով զբաղվելու համար ոչ հավես կա, ոչ կարողություն։ Իսկ դրա գինը վճարելու ենք հետո… Մի հին ու դաժան օրինակ բերեմ։ Հյուսիսային պողոտայի հողերը տրամադրվել են կառուցահատողներին կառուցապատման իրավունքով (այսինքին ոչ սեփականության իրավունքով), իսկ բնակարանները վաճառելով այդ հողը (որը հանրային սեփականություն էր իրականում) դարձել է տարբեր մարդկանց բաժնային սեփականություն… Հիմա հաշվեք կենտրոնում այդ հողերն ինչ կարժենային։ Թղթերով միգուցե ամեն ինչ նորմալ էր, ի՞սկ տրամաբանությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված