Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

«Ալեն Սիմոնյան, չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների հայատյաց մտածողությունից»

Բլոգոսֆերա

Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա կամ ինչպես ասում են «ստի ոտը կարճ է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը: Հոգևորականը մասնավորապես նշել է. «Ս/թ. ապրիլի 14-15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի news.am լրատվական կայքի հարցմանն ի պատասխան հնչեցրած դիրքորոշման (https://news.am/arm/news/572501.html) և ՀՀ Ազգային ժողովի նախագաի տեղակալ Ա. Սիմոնյանի սանձարձակ արձագանքը (news.am/arm/news/572607.html) խորը հիասթափություն և վրդովմունք է առաջ բերել բազմաթիվ հայորդիների մոտ: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ Ա. Սիմոնյանի վերաբերյալ արձագանքին. հոգևոր հայրերի, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական և պարզ հավատացյալների կողմից ամեն ինչ ասված է, և լավ է ասված: Այստեղ ցանկանում ենք անդրադառնալ Ա. Սիմոնյանի մեկ այլ արձագանքի (https://www.youtube.com/watch?v=Pynj8sNXab4&t=55s), որտեղ ակնհայտ կերպով խեղաթյուրված են ներկայացվում փաստերը, կամ դիտավորյալ սուտ է խոսվում: Օրինակ կարող ենք հարց ուղղել Ա. Սիմոնյանին, թե ինչպես է որոշել կամ ինչ չափորոշիչով է չափել, որ Կաթողիկոսը հանրության առօրյայի մաս չի կազմում կամ այդ որ համազգային հարցում Կաթողիկոսի ներկայությունը Սիմոնյանը չի զգացել: Պետք է նշել, որ ճիշտ հակառակը՝ Կաթողիկոսը ամենօրյա ներկայություն է, իսկ նրա գործունեությունը հայության կյանքում՝ զգալի և փաստացի իրողություն: Իսկ այն պնդմանը, թե Կաթողիկոսին Նոր տարուց Նոր տարի են տեսնում, այն էլ էկրաններին, կամ՝ համաճարակի օրերին ԱԺ պատգամավորներն են հորդորում սրբությունները դուրս բերել և աղոթել, ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի սիրողական կերպով իր պաշտոնին և հանգամանքին վերաբերվելը: Ով-ով, գոնե խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, ԱԺ նախագահի տեղակալը, որը տվյալ պարագայում նաև միաժամանակ ներկա իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ է, պետք է ի պաշտոնե պարտավորված լիներ հետևելու Մայր Աթոռի տպագիր («Էջմիածին» ամսագիր, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ) և համացանցային (կայք՝ www.armenianchurch.org, FB էջեր՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) պաշտոնական լրահոսին, երբեմն-երբեմն «Շողակաթ» ՀԵ-ի (www.shoghakat.am) «Եկեղեցական կյանք» և այլ հաղորդաշարերին, որպեսզի թե՛ իր և թե՛ իր գործընկերների մոտ փարատվեն այն ստահոդ և անհիմն կարծիքներն ու հերյուրանքները, որոնք սուրճի սեղանի շուրջ և տղամարդուն ոչ վայել խոսակցությունների պատճառով հանրության մեջ հյուսել եք երբեմն հենց դուք, իսկ երբեմն էլ հակաեկեղեցականներն ու աղանդավորները: Ա. Սիմոնյանը, որը ոչ պետական այրին, ոչ հավատացյալին, նույնիսկ ոչ հավատացյալին անվայել գրառումից հետո իրեն իրավունք է վերապահում խոսել Կաթողիկոսի անձի և հոգևոր նկարագրի մասին, դա դեռ բավական չէ, ցինիկ կերպով նշում է, որ ինքն անձամբ ճանաչում է Վեհափառին և դատողություններ է անում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ճանաչելու համար լավ կլինի նախևառաջ ուսումնասիրեք նրա հոգևոր-եկեղեցական և ազգային գործունեությունը, այլ ոչ թե կարծիք ձևավորեք բառացիորեն սրա-նրա հայտնած կանխակալ խոսքերով: Թույլ տվեք պնդել՝ դուք չեք ճանաչում Վեհափառ Հայրապետին և այլևս չունեք նրան ճանաչելու հնարավորություն:Դուք, պարոն Սիմոնյան, ցավ ի սիրտ, ձեզ իրավունք եք վերապահում խոսել նաև մի թեմայի շուրջ, որի մասին վստահաբար չունեք բավարար գիտելիքներ: Ձեր մտքի «գոհարները»՝ եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների և կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ, ի դերև են հանում ձեր բացարձակ անտեղյակությունը ոչ միայն եկեղեցագիտության, այլև՝ Հայոց պատմության բնագավառում: Նախ գոյություն չունեն և չեն էլ ունեցել եկեղեցի-իշխանություն հարաբերություններ: Եկեղեցու համար գոյություն ունի եկեղեցի-պետություն/պետականություն հարաբերություններ, որոնք բոլորովին այլ բնույթ և նշանակություն ունեն: Ցավոք տարիներ շարունակ մի շարք «քաղաքական գործիչներ» միտումնավոր մոլորեցրել են հանրությանը և դիտավորյալ սխալ մեկնաբանություն տալով եկեղեցու և հայրենի իշխանությունների (այդ թվում նախկին և ներկա) հարաբերություններին և գործակցությանը:Դուք, Ա. Սիմոնյան, համոզված պնդում եք, որ համազգային բառացիորեն միակ կառույցի Առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սիրո, համերաշխության և մարդասիրության մղումով տոգորված դիրքորոշումը քաղաքական միջամտություն է դատական գործընթացին: Փաստորեն ամենևին չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների՝ Թուքիայի և Ադրբեջանի պետական հայատյաց մտածողությունից: Օրինակ Թուրքիայում Վեհափառ Հայրապետի Մեծ եղեռնի առնչությամբ արված հայտարարության պատճառով թուրքական իշխանությունները Վեհափառի նկատմամբ հետաքննություն են սկսել թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով: Գուցե հետևեք թուրքական իշխանություններին: Իսկ թե ինչպես են Ադրբեջանում մեկնաբանել գերի ընկած մի շարք հայորդիների գերությունից ազատելու համար Կաթողիկոսի բազմաթիվ միջնորդությունները՝ ուղղված տարբեր միջազգային կառույցների ղեկավարների և հոգևոր պետերի, այդ թվում Ադրբեջանի հոգևոր պետին, թողնում ենք ձեր «հետաքննությանը»: Դուք խորապես սխալվում եք պարոն Սիմոնյան, Վեհափառ Հայրապետը սիրված և գնահատված է ժողովրդի կողմից. ձեզ սխալ են տեղեկացնում, կամ, որ ավելի հավանական է, դուք ականջալուր եք լինում միայն ձեր շրջապատում գտվող հակաեկեղեցականներին և աղանդավորներին:Իսկ ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե ինչո՞ւ Վեհափառ Հայրապետը նախկինում չի արձագանքել այս կամ այն քաղաքական գործիչների ձերբակալություններին, տեղեկացնենք, որ բավական է նշել այն իրողությունը, որ հենց Գարեգին Բ Հայրապետի օրոք հիմնվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, որի շուրջ մեկ տասնյակ հոգևորականներ այսօր ևս իրենց հոգեւոր սպասավորությունն են իրականացնում համապատասխան բոլոր հիմնարկներում՝ կալանավորներին հոգևոր գիտելիք ու սնունդ փոխանցելով: Նաև վստահեցնում ենք, որ նույն կառույցի միջոցով Վեհափառ Հայրապետը, ի հարկի, պատկան մարմինների առջև բարձրացնում է կալանավորներին հուզող բազմաթիվ հարցեր:Թերևս ձեզ հետ կհամաձայնեմ մի հարցում՝ հոգևոր առաջնորդը պետք է լինի համեստ և խոնարհ: Վստահեցնում եմ Վեհափառ Հայրապետն այդպիսին է:Հ.Գ. Ոչ մեկից ներողություն չխնդրելու հայտարարությունը վերանայեք: Շուտով առիթ եք ունենալու այն անել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված