Երկու շինծու ու կորզած ցուցմունքներից գործով ոչ մի ապացույց չկա. Դավիթ Սանասարյան
Բլոգոսֆերա
Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց և կասեցվեց ՊՎԾ պետի իմ լիազորությունները։
Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ, որ բացի երկու շինծու ու կորզած ցուցմունքներից գործով ոչ մի ապացույց չկա։
Իմ դեմ այս ամենը սարքողները միգուցե կարողացան ժամանակավորապես ինձ մեկուսացնել, ու դա թող լինի իրենց ժամանակավոր հաղթանակը, բայց խոստանում եմ, որ երկարաժամկետ ու վերջնական պարտվելու են։ Գործ սարքողները միգուցե ռեսուրսներով ավելի ուժեղ են, բայց ի տարբերութուն իրենց՝ ես ունեմ նպատակ, համոզմունք, համբերելու կարողություն, ու գիտեմ թե ինչպես դուրս գալ պայքարի մարաթոնի։ Մոռացել էին, որ ես պաշտոնի կռիվ չեմ տալիս. իմ համար բոլոր պաշտոններից ավելի կարևոր է ժողովրդի սերը, որը ես վաստակել եմ հայրենիքին անմնացորդ ու անդավաճան ծառայելով։
Սիրելիներս, երկուշաբթի՝ ապրիլի 20-ին հավանաբար տեղի կունենա հերթական դատական նիստը, ու բոլորիդ ԽՆԴՐՈՒՄ եմ չգալ դատարան»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)