Անծանոթ համարից եկող տեսազանգերին մի՛ պատասխանեք․ Սամվել Մարտիրոսյան
Բլոգոսֆերա
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով անծանոթ համարից եկող տեսազանգերի մասին:
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։ Փորձեք տեքստային ձեւով համոզվել, որ ծուղակ չէ: Իսկ +994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձեւով անտեսեք։ Էսքանը»,- գրել է Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)