Իշխանություններն այս առիթը փորձելու են օգտագործել Հանրայինում նախկիններից մնացած կադրերից ազատվելու համար
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրային հեռուստաընկերության եթերն իմ առջև հիմնականում փակ է եղել և՜ նախկին, և՜ նոր իշխանությունների պարագայում, իսկ Հանրայինը ինչպես եղել, այնպես էլ մնում է օրվա իշխանության քարոզչության և պրոպագանդայի հիմնական խողովակը։
Սակայն դա ինձ չի խանգարում կարծել, որ երեկվա արտահոսքի համար Հանրայինի գործադիր կազմը քավության նոխազ և իրավիճակի հիմնական պատասխանատու նշանակելը սխալ է, քանի դեռ չի անցկացվել անկախ ծառայողական քննություն և բացահայտված չեն արտահոսքի պատճառներն ու դրանց հիմնական պատասխանատուների կոնկրետ շրջանակը։
Լսելով ոլորտի բազմաթիվ մասնագետների և ուղիղ եթերը կազմակերպող և ապահովող տեխնիկական ապարատի դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ երկրի քաղաքական իշխանություններն այս առիթը փորձելու են օգտագործել Հանրայինում իրենց համար ցանկալի փոփոխություններ իրականացնելու և պայմանական «նախկիններից» մնացած կադրերից ազատվելու համար։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրինությանը և լրատվական ծառայության պատասխանատուներին հորդորում եմ չընկրկել իշխանության ճնշումներին, չներկայացնել հրաժարականի դիմումներ և պահանջել անցկացնել հրապարակային ու թափանցիկ ծառայողական քննություն»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)