Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք, որից շուտով որևէ բան չի մնա․ Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է։ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև հենց ինքը), անդրադառնալով Վեհափառի կողմից Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկին, մի քանի խայտառակ և անհեթեթ դիտարկումներ է արել: Հոդվածագիրը հայոց Վեհափառի այդ առաջարկը դիտարկում է հարված Հայ եկեղեցու հեղինակությանը: Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրոք այդպես է մտածում, ապա ողբամ ձեր վիճակը: Ամենայն հայոց կաթողիկոսը առաջարկել է փոխել Արցախի հերոսի խափանման միջոցը,ով սպարապետ Վազգենի բնորոշմամբ եղել է «Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը»: Բայց սրանով զավեշտալի մեկնաբանությունների շարքը չի ավարտվում. կարծիք է հնչում,թե այդ դեպքում ինչու՞ Վեհափառը չի միջնորդում 65 տարին լրացած այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու համար: Սա ցինիզմ է,անդաստիարակություն,լկտիություն և քաղաքական անմեղսունակություն: Խոսքը գնում է Արցախի պետական պաշտպանության նախկին նախագահի, Արցախի հերոսի, Արցախի և Հայաստանի նախկին նախագահի և վերջապես մի մարդու մասին,որը ծնկի է բերել ադրբեջանցիներին:Իսկ հայոց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հեղինակության մասին դուք մի մտահոգվեք:Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք, որից շուտով որևէ բան չի մնա:Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք:Խաբել եք ժողովրդին,սիրո ու համերաշխության փոխարեն` ատելություն և թշնամանք քարոզելով:Հ.Գ.Ինչ ցանեք,այն էլ կհնձեք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ