Երևանի Արգիշտի փողոցում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 10-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes G55 մակնիշի 70 DZ 700 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍN 459 համարանիշի և Mitsubishi մակնիշի 35 ZZ 545 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ