Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 

Թողարկվել են «Գեւորգ Չավուշ» եւ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները

Թողարկվել են «Գեւորգ Չավուշ» եւ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները:

Գեւորգ Չավուշ

Գեւորգ Չավուշը (Գեւորգ Ղազարյան, 1870 - 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի:

Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-1894 թթ.): 1894 թ. սեպտեմբերին թուրքական կառավարությունը ձերբակալել է եւ դատապարտել Չավուշին 15 տարվա ազատազրկման: 1896 թ. բանտից փախել է Սասուն, ծանոթացել  զորավար Անդրանիկի հետ եւ զինակցել նրան: 1901 թ. մասնակցել է Բերդակի, Նորշենի եւ Առաքելոց վանքի կռիվներին, 1904 թ.՝ Սասունի ապստամբությանը, ղեկավարել է Իշխանաձորի եւ Տալվորիկի ինքնապաշտպանական գործողությունները: Չավուշի մարտական խումբը Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերում հերոսաբար կռվել է թուրքական գերազանցող ուժերի դեմ: 1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերը շրջապատում են Չավուշի ջոկատը Մշո դաշտի Սուլուխ գյուղում, որի մատույցներում էլ՝ կամրջի մոտ, նա զոհվում է անհավասար մարտում:

Չավուշը Արեւմտյան Հայաստանում թուրքական վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ:

Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լեւոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երեւանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երեւանում, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության այլ վայրերում:

Դիմերես` վահան եւ թուր՝ արեւի շողերի ֆոնին:

Դարձերես` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գեւորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, եւ թրով արծիվ:

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը                               1000 դրամ 

Մետաղը/հարգը                                          արծաթ 9250

Քաշը                                                                  33,6 գ

Տրամագիծը                                   40,0 մմ

Որակը                                                               պրուֆ

Դրամաշուրթը                                              ատամնավոր

Տպաքանակը                                 500 հատ

Թողարկման տարեթիվը         2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ

Հայրենական մեծ պատերազմը (1941 թ. հունիսի 22 – 1945 թ. մայիսի 9) ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմն էր ֆաշիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների դեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) կարեւորագույն եւ վճռական մասը:

Թշնամու դեմ բոլոր ճակատներում խորհրդային ժողովուրդների հետ հերոսաբար մարտնչեցին նաեւ հայ ժողովրդի ավելի քան 500 հազար զավակներ, որոնցից շուրջ 200 հազարը զոհվեցին մարտերում։ 106 հայորդիներ արժանացան ԽՄ հերոսի կոչման, 27-ը` Փառքի երեք աստիճանների շքանշանների, ավելի քան 70 հազարը պարգեւատրվեցին շքանշաններով եւ մեդալներով: ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ եւ ծովակալ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ: Նրանց շարքերում էին բանակի գեներալ Հ. Բաղրամյանը (հետագայում՝  ԽՄ մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Հ. Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Մ. Պարսեղովը, Ս. Գալաջեւը, Ս. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանը, Ա. Կարապետյանը, Հ. Թումանյանը,  Բ. Առուշանյանը եւ շատ ուրիշներ:

Մայիսի 9-ը Մեծ հաղթանակի տոն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի համար։ Մեր հայրերն ու պապերն են կերտել այդ հաղթանակը՝ դառնալով հերոսության եւ իրական հայրենասիրության օրինակ ապագա սերունդների համար։

Դիմերես` «Մայր Հայաստան» հուշարձանը Երեւանում եւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը:

Դարձերես` վահան եւ Գեորգիեւյան ժապավեն։

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը                               75 դրամ 

Մետաղը/հարգը                                          արծաթ 9250

Քաշը                                                                  67,2 գ

Տրամագիծը                                   50,0 մմ

Որակը                                                               պրուֆ

Դրամաշուրթը                                              ատամնավոր

Տպաքանակը                                 500 հատ

Թողարկման տարեթիվը         2020                                     

 Նշենք, որ Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Ամենադիտված