Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ինքնամեկուսացման ընթացքում տառապում են այրվածքներից
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկուսացման ընթացքում տառապում են այրվածքներից և շների խայթոցներից, հայտնում է ESPN- ը՝ հղում անելով անգլիական ֆուտբոլային ակումբի բժիշկ Սթիվ ՄաքՆելլիին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տանն են մարզվում Անգլիայում մրցաշրջանի դադարեցման պատճառով։ «Բարեբախտաբար, տղաների մեծ մասի հետ ամեն ինչ կարգին է, և իրական խնդիրներ չեն եղել: Նրանք վնասվածքներ չունեն, բայց կան անսովոր բողոքներ։ Օրինակ, ինքնամեկուսացման ընթացքում նրանք փորձել են դրսևորել իրենց խոհարարական հմտությունները կամ վարժեցնել շներին, այդպիսով՝ վնասվածքներ են ստացել», - ասաց Մաքնելլին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)