Արցախում թեստավորված 32 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ
Արցախ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:
Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)