Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը 

«Ինչպես հանձնել Արցախն ու ասել, որ մեղավորը Սերժն է»

Բլոգոսֆերա

«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես հանձնել Արցախն ու ասել, որ մեղավորը Սերժն է

Կապանի իր տխրահռչակ ասուլիսի ժամանակ Նիկոլը, ի թիվս այլ բաների, հայտարարեց, որ Արցախյան հարցում չկա որևէ փաստաթուղթ, չկան բանակցություններ, այլ կան լոկ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ։

Երեկ Լավրովը հայտարարում է, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է։ Պողոսներին սա առանձնապես բան չի հուշում և նրանց համար որևէ էական տարբերություն չկա փուային ու փաթեթային տարբերակների միջև, ուստի կարիք կա բացատրելու։

Փուլային տարբերակը ենթադրում է, որ հայկական կողմը զորքերը հանում առնվազն ազատագրված 7 շրջաններից, ապահովում է ադրբեջանցի փախստականների վերադարձը, տեղակայվում են խաղաղապահ ուժեր ու ինչ-որ մի գեղեցիկ օր անց է կացվում հանրաքվե, այդ թվում նաև ադրբեջանցի վերաբնակների մասնակցությամբ, որը և կորոշի Արցախի հետագա կարգավիճակը։ Սրա դիմաց, Ադրբեջանը մամայի արև երդվում է, որ ռազմական գործողություններ չի ձեռնարկի այն բանից հետո, երբ հայական զորքերը թողնեն 30 տարի կառուցված էշելոնացված պաշտպանական բնագծի զգալի մասը։ Հայկական կողմն էլ սրբորեն հավատում է, որ եթե անգամ սկսի, խաղաղապահները նե՜նց կդիմակայեն Ադրբեջանին, որ էլ դու սուս։

Ի տարբերություն փուլային տարբերակի՝ փաթեթային տարբերակը ենթադրում է կոմպլեքս քայլերի միաժամանակյա ընդունում։ Չէ՛, նենց չի, որ փաթեթայինն էլ մի աչքի լույս էր ու դրանով էլ էր ննախատեսվում ազատագրված շրջանների գոնե մի մասի վերադարձ, բայց տարածքների դիմաց Ադրբեջանն ու միջազգային հանրություն կոչվածը ճանաչում էին Արցախի անկախությունը և տրվում էին անվտանգության երաշխիքներ։ Կրկնում եմ, սա էլ երազանքի պայմանագիր դժվար է անվանել, բայց ինչպես բազմիցս եմ նշել՝ 1994 թվականին Ադրբեջանը կապիտուլյացիա չի ստորագրել, ըստ այդմ՝ բանակցությունները պետք է ընթանային փոխզիջումների շուրջ, ինչն էլ նախորդ իշխանություններն անում էին 20 տարի՝ առանձնապես տրամադրված չլինելով երբևէ խաղաղության պայմանագրի հասնել։

Հիմա վերադառնանք մեր օրեր։ Լավրովի երեկվա հայտարարությունից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չհերքեց այն պնդումը, որ բանակցում են փաթեթային տարբերակի շուրջ, միայն ասեց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Հետո ՔՊ-ի իմբեցիլները սկսեցին մեկնաբանել հայտարարությունը և այդ մեկնաբանությունների ողջ իմաստը հանգում էր նրան, որ ոչ մի փաստաթուղթ չկա ու ամեն ինչում Սերժն ա մեղավոր։ Հետո էլ՝ այսօր առավոտյան, տարածվեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որ նախկինում ձեռք բերված մարդասիրական միջոցառումների մասին պայմանավորվածությունները հետաձգվում են՝ կորոնավիրուսի պատճառով։

Հիշեցնեմ, որ Նիկոլը և իր դրիմ թիմը համառորեն պնդում էին, որ ոչ մի պայմնավորվածություններ չկան, ոչ մի բանակցություններ չկան։ Սրանց թվում է, որ եթե «փաստաթուղթ չկա» արտահայտությունը մանտրա սարքեն, մարդիկ հանգստանալու են։ Այո՛, ըստ ամենայնի չկա որևէ համապարփակ փաստաթուղթ։ Հիմա։ Այն կլինի ամենավերջում, երբ որ Նիկոլը հերթով հանձնի հայկական կողմի բոլոր բանակցային դիրքերը։ Կարող է նույնիսկ որևէ փաստաթուղ չլինել էլ ու հայտնվենք նոր ստատուս քվոյի մեջ, որը կլինի խիստ ոչ հայանպաստ։

Ակներկբա է միայն այն, որ էս ապուշներին պատին են դեմ տվել ու դա եղել է հենց Նիկոլի մեղավորությամբ։ Ակնհայտ է նաև այն, որ սա փորձում է խուսափել ֆիասկոյից ու հետաձգել հատկապես շրջաններ վերադարձնելու պահը և իր կարճ խելքով փորձում է էդ հետաձգումը ստանալ ադրբեջանցիներ վերաբնակեցնելու և այլ «մարդասիրական» քայլերի գնալու գնով։ Ներքին լսարանի զգոնությունն էլ հնարավորինս բթացնելու համար արվում է ամեն հնարավորը, որպեսզի էս թեման հանրային դիսկուրս չմտնի ու չմնա։ Նաև սրանով է պայմանավորված այն, որ ամեն ապուշության համար լայվեր անող Նիկոլը երեկվանից քար լռություն է կտրել և որևէ կերպ չի մեկնաբանել նոր արգացումները։

Այս թնջուկի միակ լուծումը Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքումն է, բայց պայմանով, որ մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն թղթի վրա ու թանաքով, այլև՝ հողի վրա և արյամբ պահել դրա պայմանները։

Վերլուծական մասն այսքանն էր, իսկ պրակտիկ մասով կասեմ հետևյալը։ Նախ, չեմ նախանձում այն ադրբեջանցիներին, որոնց կփորձեն վերաբնակեցնել Արցախում։ Աստղերը հուշում են, որ նրանք շատ տխուր ճակատագիր են ունենալու։ Աստղերը հուշում են նաև, որ էլ ավելի տխուր է լինելու նրանց ճակատագիրը, ովքեր Արցախում ադրբեջանցի կվերաբնակեցնեն՝ գտնվելով ՀՀ և ԱՀ ղեկավար պաշտոններում։ Նման մարդիկ նույնիսկ կնախանձեն էդ նույն ադրբեջանցիների ճակատագրին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառը
Ամենադիտված