Դիմակավորված ավազակային հարձակում՝ Արթիկում. տուժողը կրել է 1 միլիոն դրամի վնաս
Արտակարգ Պատահար
Ապրիլի 22-ին հերթական դիմակավորված ավազակային հարձակումն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Արթիկի Իսահակյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արմեն Ա.-ն իրեն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան տան դիմաց կայանելիս է եղել։ Երբ հետևի նստատեղից պայուսակը վերցրել է, ու շրջվելիս իրեն են մոտեցել դիմակավոված 2 անձ, դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու թևնոցը։ Այդ մասին հայտում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ դիմակավորված անձինք իրենց սև գործն ավարտելուց հետո դիմել են փախուստի, սակայն այդ ընթացքում վնասել են Արմեն Ա.-ի ձախ ձեռքը։ Վերջինս կրել է մոտ 1 մլն դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ