«Արսենալի» նախկին խաղացողը հրաժարվում է մասնակցել բարեգործական ակցիային
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» և մադրիդյան «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ չի պատրաստվում գումար նվիրաբերել իր հայրենի Լոմա քաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Լոման աֆրիկյան Տոգո նահանգի մայրաքաղաքն է: «Ես անում եմ միայն այն, ինչ ուզում եմ: Եվ սա ամենակարևորն է: Մարդիկ քննադատում են ինձ, որ սա Լոմեում չխաղալու հետ է կապված: Մյուսներն ասում են, որ ես բերեցի կորոնավիրուսը այստեղ, բայց դա ճիշտ չէ: Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձանից բարեգործության ակնկալիք ունեն։ Ես դա չեմ անելու։ «Դուք կարող եք ինձ համեմատել Դիդյե Դրոգբայի կամ Սամուել Էտոյոյի հետ, բայց ես նրանցից չեմ: Ես Էմանուել Ադեբայորն եմ: Ես միշտ անում եմ այն, ինչ ուզում եմ», - ավելացրեց ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)