Եվսեևը պատմել է, թե ինչպես է պատահաբար կծել Զիդանի գլուխը (լուսանկար)
Սպորտ
«Ուֆայի» գլխավոր մարզիչ Վադիմ Եվսեևը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղի ընթացքում Զինեդին Զիդանի հետ բախման մասին: «Լոկոմոտիվը», որի համար նախկինում խաղացել էր Եվսեևը, հանդիպում է անցկացրել «Ռեալի» հետ 2002/03-ին Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի երկրորդ խմբային փուլում: «Հիշում եմ, որ ես շատ հոգնած էի այդ երկու խաղերում: Նույնիսկ ոչ թե ֆիզիկապես, այլ հսկայական լարվածությունից․ ես ստիպված էի անընդհատ լարված լինել, փորձել կանխատեսել, թե ինչպես կխաղա Զիդանը: Ես նրան բառացիորեն ատամներով էի որսում: Դրվագներից մեկում մենք պայքարում էինա գնդակի համար: Ես ցատկեցի ավելի վաղ և ատամներով խրվեցի նրա հայտնի ճաղատ գլխին: Գլուխն արյան մեջ էր: Սա զուտ պատահականություն էր։ Զիդանը հենց այդպես էլ արձագանքեց դրան: Բժիշկը նրա գլխի վրա կար դրեց, և նա վերադարձավ դաշտ: Ես ծիծաղելի և անհարմար վիճակում էի, բայց ընդամենը մի քանի վայրկյան: Հետո խաղը շարունակվեց, այլևս ամաչելու ժամանակ չկար», - գրել է Եվսեևը Ինստագրամի իր էջում։ «Զիդանի՝ գնդակին տիրելու տեխնիկան անհավանական էր: Էլ չենք խոսում ֆուտբոլային ինտելեկտի մասին: Երբեմն նա իսկական մեքենա էր թվում: Նա սխալներ գրեթե թույլ չէր տալիս, նա սիրում էր գնդակի կողքին լինել, բայց հաճախ խաղում էր միայն մեկ հպումով: Հիմա ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում մարզիչ Զիդանի գործունեությանը», - ավելացրել է Եվսեևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)