Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 

Այսօր մեր պարտքն է սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք. ՀՀԿ ուղերձը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: 

Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:

Այսօր նաև երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին:

Փառք նրանց:

Ուղիղ հինգ տարի առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց հայ ժողովրդի միասնական կամքն ու միտքն արտահայտող կարևորագույն մի փաստաթուղթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մայր օրինակը ի պահ հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն այսօր հինգ տարի հետո էլ, նույնքան արդիական է և այս հարցում մեր համերաշխության, համախմբվածության խորհրդանիշ ու համազգային պայքարի ուղենիշ:

Այսօր մեր պարտքն է մեր սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:

Պատմական արդարության համար մղվող համազգային պայքարը պարտավոր ենք բացառիկ միասնականությամբ շարունակել:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ:

Ցեղասպանության հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազում երկրներ և կազմակերպություններ իրենց ձայնն են միացրել արդարության պայքարին։

Ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց անկախ պետականության բացառիկ նշանակությունը։ Պետականություն, որն իր հզորությամբ այսուհետ թույլ չի տա նման հանցագործության կրկնությունը, որի համար կշարունակի գերակա մնալ մեր արդար դատը միջազգային ատյաններում պաշտպանելու պարտավորությունը, և որն այս հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ կդիտարկի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակություն:

Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր, գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի այնքան բաղձալի միասնականությունը:

Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի շուրջ որպես մեր ցավի և պայքարի խորհրդանիշ ամեն տարի խոնարհվող ծաղիկների փոխարեն, hամաճարակի ներկայիս պայմաններում բյուր աղոթքներով հիշենք ու ոգեկոչենք մեր նախնիների հիշատակը և վերահաստատենք Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի հարատևման ամուր վճռականությունն ու կամքը, մեր մշտական պայքարը քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջ
Ամենադիտված