Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգությունները «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Աբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներին Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Միջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ Գալստյան Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Սպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը Երևանում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ նա տեղափոխվել է ԲԿ Ynet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններում Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա 

Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները․ Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։

Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։ Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, և այլևս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։

Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որևէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի Կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, և կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։ Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քարրորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, և խոսքը գնում է առաջին հերթին այս ընտանիքների մասին, նրանք պետք է լինեին Կառավարության աջակցության հիմնական թիրախում։

Ապրիլի առաջին կեսին, Կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձևով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։ Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա՝ ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից և նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով և հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, և ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, և 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26,500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, և նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։

Սա ցույց է տալիս, որ Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում Կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։ Հավելեմ նաև, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։

Նախկինում նշել եմ մի քանի անգամ, և հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։ 200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։ Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։ Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է և կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, և դիմեն հուսահատ քայլերի։

Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ Կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, և դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն և տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տնտեսագետը գնահատել է՝ կհասնի՞ արդյոք դոլարի փոխարժեքը 100 ռուբլուԱՄՆ նախկին ԿՀՎ տնօրենը նշել է ժամանակակից պատերազմում հաղթելու երեք հիմնական պայմանԹրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգություններըՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 903 անօդաչու սարք և ութ կառավարվող ավիառումբ«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրաԱբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներինՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԵվրախորհրդարանում սկանդալ է բռնկվել Ուկրաինայի հարցով Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործինԹրամփը կարծում է, որ Դանիային Գրենլանդիան պետք չէCNN․ Հեգսեթը կայցելի Իսրայել՝ քննարկելու Անկարայի և F-35 կործանիչների հարցըՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԹուրքիան ուսումնասիրում է «Կապույտ հոսք» գազատարի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկություններըՄիջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ ԳալստյանՌուս ռազմական փորձագետը կոչ է արել հարվածներ հասցնել Եվրոպայի ռազմական գործարաններինԴատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներՍպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը Երևանում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ նա տեղափոխվել է ԲԿYnet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններումՄասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցումՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունըՕդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանովՄադյարը հույս ունի հանդիպել ԶելոնսկիինԽոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանըBloomberg. Թրամփը Մերցի կնոջ կողքին է նստել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առթիվ կազմակերպված խնջույքինՓաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀրդեհ՝ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջԵրկու կողմերն էլ ունեցել են բողոքներ, գործը հասել է դատարան. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասինWP. ԱՄՆ Կոնգրեսում շատերը դեմ են Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքինԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի ՀանրապետությանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասինԱվարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿՆրանք Իրանին լավ չեն ճանաչում, եթե ԱՄՆ-ը խախտի պայմանավորվածությունները, կպատասխանենք. ՀՀ-ում Իրանի դեսպանՌյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհայտարարի, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դաշինքի երկրների համարԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ ՇիրղոլամիԻրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցովԵրևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավորԱյսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքոԷրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը (տեսանյութ)
Ամենադիտված