ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը «Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ «Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ» Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) 

Հայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. կլինի՞ Չորրորդ Հանրապետություն

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

«Անցյալին վերադարձ չկա»

Այս արտահայտությունը մենք հաճախ ենք լսում և կիրառում քաղաքական գործընթացների մասին խոսելիս։

Անցյալ կամ նախկին ասելով մեր քաղաքացիների մի մասը ի նկատի է ունենում 1998-2018 թթ. իշխանություններին, իսկ մյուս մասը՝ 1991-1998թթ իշխանություններին։ Իսկ գերակշռող մասը այս երկուսը միասին, այսինքն` Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ամբողջ ժամանակահատվածը։

Իսկ ի՞նչն է այդ անցյալը, նախկինը, որին մենք այդքան չենք ցանկանում վերադառնալ, այդ ի՞նչ է եղել անցյալում, որ մենք այդքան սարսափում ենք նրանից։ Մի՞թե ամեն ինչ այդքան վատ է եղել վերջին 30 տարիներին, միայն սխալներ, թերացումներ ու բացթողումներ ե՞ն եղել վերջին 30 տարիների ընթացքում։

Միանշանակ ոչ։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, ձեռքբերումներ, հաջողություններ, հաղթել ենք Արցախյան հերոսամարտը, ազատագրել ենք Հայկական հողերը, զրոյից կառուցել, ուժեղացնել, ամրապնդել ու կայացրել ենք Հայկական պետականությունը, պետական և ազգային ինստիտուտները, քաղաքական, տնտեսական և իրավական կարգը։

Անկասկած եղել են սխալներ, հաճախ կոպիտ և աններելի սխալներ, բայց սխալներ չեն գործում նրանք, ովքեր ոչինչ չեն անում։ Սխալվել են իշխանությունները, գործարարները, տեղական և տարածքային չինովնիկները, բժիշկներն ու իրավաբանները, գիտնականներն ու մտավորականները։ Սխալվել ենք ՄԵՆՔ, յուրաքանչյուրս մեր տեղում և գործում, և դա խիստ օրինաչափ է, քանի որ հնարավոր չէ չսխալվել։

30 տարին բավական երկար ժամանակահատված է մեր երիտասարդ պետականության էվոլյուցիայի առաջին շրջափուլը գնահատելու համար, ինչի համար հիմք պետք է հանդիսանան 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագիրն ու դրան հաջորդած սահմանադրա-քաղաքական գործընթացները, դրանց հիմքում դրված արժեքաբանական ու գաղափարախոսական բազան, իդեալների ու տեսլականների ամբողջությունը։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Հայաստանի երրորդ հանրապետության առջև դրված խնդիրների և նպատակների ամբողջությունը, որոնց հետազոտման ու գնահատման արդյունքում հնարավոր կլինի հասկանալ. հաջողել թե ձախողել է Հայաստանի երրորդ հանրապետությունը։

Եթե վերադառնանք 1990թ. և վերլուծենք Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման գործընթացը, Հայաստանում և նրա շուրջ ընթացող գործընթացները, աշխարհաքաղաքական իրադրությունն ու տեկտոնիկ տեղաշարժերը, ապա պարզ կդառնա, որ Անկախության հռչակագրով Հայաստանի երրորդ հանրապետության առջև դրված հիմնական խնդիրներն են եղել.

1. Արցախյան հերոսամարտի հաղթանակն ու հայկական հողերի ազատագրումը;
2. Հայկական պետականության ձևավորումը՝ պետական և սահմանադրական կարգի ամրացումը;
3. Աղետի գոտու վերականգումը։

Նպատակներն առավելապես տեղային նշանակություն ունեին, որոնք բխում էին վերը նշված խնդիրներից։

Եթե մի կողմ դնենք երևույթների ու իրողությունների սուբյեկտիվ ընկալումները, ապա կարելի համաձայնվել, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը կատարել է իր առջև դրված առաջադրանքները, լուծել է խնդիրներն ու հասել նախանշված նպատակներին։

Մնացած գնահատականներն ունեն խիստ սուբյեկտիվ բնույթ, համեմված են քաղաքական թիմային, տնտեսական կլանային և սոցիալական շերտային դրդապատճառներով ու շահերով։

Կարծում եմ կասկածից դուրս է, որ Արցախն այլևս անվերադարձ ազատ է, ինքնուրույն իր որոշումներում, դիրքորոշումներում, հնարավորինս անվտանգ է ու պաշտպանված։ Աշխարհում ապրող ցանկացած Հայ մարդ Արցախն համարում է իր հայրենիքի մի մասը։ Այլ հարց է, որ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դեռ չի մասնակցում Հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի համար և գաղտնիք չէ, Հայաստանի երրորդ հանրապետությունը չի կարողացել կապիտալիզացնել Հայկական աշխարհի ահռելի ներուժը՝ ժամանակակից և հզոր պետություն ունենալու ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ իրացման ճանապարհին։

Որպես նշված նպատակին հասնելու հիմնական խոչընդոտ ես կառանձնացնեի մեկն ու հիմնականը. ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԻ բացակայությունը, Հայաստանի ազգային ու պետական շահերի չհստակեցված ու անհասկանալի մնալը։

30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել մշակել, հստակեցնել, բյուրեղացնել ու հանրությանը ներկայացնել Հայկական շահի հիմնական կետերը, վարակել հանրությանը այդ շահերով, դարձնել նրանց այդ շահերի հիմնական կրող, դրանց կենսագործման հիմնական ագենտ ու շահառու։

Գաղափարաբանական և ուղենշային լիակատար քաոս, մթություն, անտեսանելիություն։

Մի նախադասությամբ ասվածը ներկայացնելու համար պետք է փաստել, որ վերջին 30 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել գտնել «ով ենք մենք և ուր ենք գնում» գոյաբանական հարցի պատասխանը, ինչն արգելակում է բնակչությունից դեպի ժողովուրդ, ապա ժողովրդից դեպի քաղաքական ազգ տրանսֆորմացիան արագ և սահուն իրականացումը։

Շարունակելի . . .»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ
Ամենադիտված