Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում. Արփինե Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում: Ամբողջ շաբաթվա իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը:
Ֆեյքագումարտակների հպա՜րտ պաշտպաններ, եթե իմ գրառումը կարդում ու տարածում են միայն ֆեյքերը, ապա ի՞նչու եք պատեպատ դիպչում: Ի՞նչու եք ավելի հյուծում ձեր` առանց այն էլ հյուծված ուժերը իմ դեմ պայքար մղելու համար, եթե իմ գրառումը իրական մարդկանց շրջանում տարածում չունի: Խնայեք ինքներդ Ձեզ:
#կիբեր_գեներալը»:
Ավելի վաղ Հովհաննիսյանն իր էջում «Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին» վերնագրով գրառում էր կատարել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)