«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ «Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ» Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) 

Երևանի փողոցներում հնարավոր չէ հանդիպել որևէ ոստիկանի, ով ստուգում է տեղաշարժման թերթիկների առկայությունը. Բաբաջանյան

Բլոգոսֆերա

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի համավարակի վերջին մի քանի օրերի ցուցանիշներն անհանգստացնող են, չափազանց մտահոգիչ։ 134, 82, 125․․․ սրանք վերջին երեք օրերին արձանագրված վարակի ցուցանիշներն են։ Ցուցանիշներ, որոնք բազմապատիկ ավելի են, քան կարանտինային խիստ միջոցառումների օրերին, երբ բոլորս կարծես զգում էինք համավարակի լրջությունն ու վտանգավորությունը։ Վերջին երկու-երեք շաբաթներին սակայն երկրում դադարել է պահպանվել հակահամաճարակային որևէ կանոն ու նորմ։

Փողոցները լի են մարդկանցով, որոնք զբոսնում են առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պաշտպանելու և ամենակարևորը՝ առանց պետության որևէ վերահսկողության։ Տևական ժամանակ է՝ Երևանի փողոցներում հնարավոր չէ հանդիպել որևէ ոստիկանի, ով ստուգում է տեղաշարժման թերթիկների առկայությունը։ Կարելի է պատկերացնել միայն, թե ինչ իրավիճակ է տիրում մարզերում ու հեռավոր բնակավայրերում։

Այսինքն՝ մենք համավարակի տարածման սկզբից ցուցաբերեցինք բավական բարձր անհատական ու հավաքական պատասխանատվություն, պահպանեցինք հակահամաճարակային ու կարանտինային կանոնները, սակայն ինչ-որ պահից դադարեցրեցինք այդ վարքագիծը, ինչի արդյունքում այսօր ունենք այս սարսափելի, մահաբեր վիճակագրությունը։

Այս պայմաններում կառավարությունը որոշել է գնալ ըստ էության տնտեսությունը գրեթե ամբողջությամբ վերաբացելու պարտադրված որոշման, քանի որ կարանտինային պայմանների արդյունքում տնտեսությանը հասցվող վնասներն արդեն մոտենում են անդառնալիության սահմանագծին։ Երկուշաբթի օրվանից երկրում վերաբացվելու են տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտները բացառությամբ հանրային տրանսպորրտի։ Դա նշանակում է, որ համավարակի տարածման հավանակությունն ու ռիսկը կարող տասնապատկվել, հարյուրապատկվել։ Այս պայմաններում, կարանտինը գործնականում դադարեցնելու իշխանության որոշման պայմաններում աղետից խուսափելու միակ միջոցը նորից ու կրկին անհատական ու հավաքական պատասխանատու վարքագիծն է, այն պարզագույն կանոնների խստագույնս պահպանումը, ինչը հնարավորություն կտա գոնե հարաբերականորեն նվազեցնել վարակի տարածման հավանականությունն ու չափը։

Հարգելի հայենակիցներ, հարգելի քաղաքացիներ,

հասկանալի է, որ կարանտինային իրավիճակը, բնականոն կյանքի սահմանափակումը տհաճ ու անտանելի է։ Սակայն դա պարտադրված քայլ է, հանուն մեզ բոլորիս, հանուն մեր, հատկապես մեր տարեց հարազատների առողջության ու կյանքի։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում, եղբայրաբար խնդրում եմ՝ մի պահ կանգ առնել, ևս մեկ անգամ մտածել մեր ամենասիրելիների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների, հարազատների ու մերձավորների մասին ու հանուն նրանց ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն, պահպանել սոցիալական հեռավարության ու զգուշավոր շփման, հիգիենայի տարրական կանոնները։ Դա մենք պարտավոր ենք անել հանուն մեզ, հանուն մեր ծնողների, հանուն մեր երեխաների ու հանուն մեր հավաքական առողջության։ Այլապես մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ արտակարգ դրության ու դրանից բխող կարանտինի անցած մեկուկես ամիսները բացի տնտեսական ահռելի վնասներից ուրիշ որևէ արդյունք չեն արձանագրել և մենք կանգնել ենք վարակի սպառանալիքին ու դրանից բխող մահաբեր հետևանքներին դեմ հանդիման։

Ընդ որում, չմոռանանք նաև, որ թեև մայիսի 4-ից վերաբացվելու է քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը, սակայն առնվազն ֆորմալ առումով արտակակարգ դրությունը պահպանվում է մինչև մայիսի 14-ը։ Սա առաջին հերթին պետք է հիշեն պետական այրերն ու համապատասխան պետական կառույցները, որոնք վերջին շաբաթների իրենց ուղերձներով խթանեցին քաղաքացիների այն անպատասխանատու վարքագիծը, որը հանգեցրեց համավարակի տարածման վերջին օրերի մտահոգիչ ցուցանիշներին։

Համավարակի վտանգն ու սպառնալիքը լուրջ է, չափազանց լուրջ։ Դա տևելու է երկար, շատ երկար, ամիսներ, գուցե տարիներ։ Հետևաբար մենք բոլորս ինչպես անհատապես, այնպես էլ հավաքականորեն՝ որպես հասարակություն պարտավոր ենք հարմարվել կյանքի այս նոր կանոններին, համավարակի գոյության պայմաններում հնարավորինս անվտանգ ու առողջ ապրելու համար։ Այլապես հետևանքները կլինեն ողբերգական ու անդառնալի ու կդրսևորվեն մեր, մեր սիրելիների, հարազատների առողջության ու կյանքի կորստի տեսքով։

Առողջություն ու սոցիալական պատասխանատվություն բոլորիս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով
Ամենադիտված