«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերո Սեյնը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ․ Bild
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լերո Սեյնը հնգամյա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, հայտնում է Goal.com -ը՝ հղում անելով Bild թերթին: Սեյնը խաղում է «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2016 թվականից։ 24-ամյա խաղացողի գործող պայմանագիրը«Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: Ըստ աղբյուրի՝ չնայած ֆուտբոլիստի հետ համաձայնության գալուն, մյունխենյան ակումբը հույս ունի համաձայնել «Սիթիի» հետ ՝ տրանսֆերի արժեքը նվազեցնելու համար: Տրանսֆերմարկտի փոխանցմամբ՝ Սեյնի տեղափոխությունը կազմում է 80 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)