Քոբի Բրայանթի այրին ամուսնու կողմից գրված նամակ է գտել (լուսանկար)
Այլ«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի այրին՝ Վանեսան, ամուսնու կողմից գրված նամակ է գտել:
Վանեսան Ինստագրամի իր էջում ցուցադրել է նամակը, որի վրա գրված է՝ «Իմ կյանքի սեր: Քո հայրիկ»:
Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ 38-ամյա այրին բացել է այն իր ծննդյան օրը՝ մայիսի 5-ին:
Վանեսան նաև նշել է, որ ծրարի մեջ գտել է լուսանկար, որում պատկերված է ինքը և իրեն բարձրացնող հրեշտակներ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել էր 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք: Ուղղաթիռի ղեկին եղել էր փորձառու օդաչու Արա Զոբայանը:
Посмотреть эту публикацию в Instagram